Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

17 մարտի 2023 | | Լուրեր, 2023

«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մարտի 17-ին իր դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու LOGOS EXPO կենտրոնը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան ութ տասնյակ ընկերություններ Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից, Վրաստանից և Ղազախստանից։

«Տասնամյակների ավանդույթ է, որ մենք գարունը սկսում ենք տարածաշրջանային ուղղվածություն ունեցող այս խոշոր միջազգային ցուցահանդեսով։ Այն խորհրդանշական է նրանով, որ գարնան գալով բիզնեսն ակտիվանում է հատկապես շինարարական ոլորտում», - բացման իր խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ցուցահանդեսը մի հարթակ է, որտեղ գործարարները փորձում են ներկայացնել իրենց ձեռքբերումները, տեխնոլոգիաները, հավակնոտ քայլեր անում։

Այն համախմբված ներկայացնում է ոլորտի այսօրվա ակտիվ ընկերություններին, իրենց մասնակցությունն են բերում նաև նոր ընկերությունները՝ դրսևորվելու, կայանալու ակնկալիքով։ Այդպիսիք այս տարի մասնակիցների 25% է և դա, Արսեն Ղազարյանի խոսքով՝ պատահական չէ, քանի որ վերջին տարիներին այս ոլորտն աննախադեպ աճ է ապրում, շուկայում առկա է մեծ պահանջարկ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով ընդհանուր տնտեսական ցուցանիշներին, նշեց, որ ՀՀ-ում 2022 թվականին 12,6% տնտեսական աճի պարագայում բարձր ցուցանիշներ են ապահովվել տեղեկատվական տեխնnլոգիաների, ֆինանսական, առևտրի և ծառայությունների ոլորտներում։ Էական աճ է արձանագրել նաև շինարարությունը, որի ընդհանուր ծավալը 2022-ին կազմել է 541 մլրդ դրամ՝ 12%-ով ավելի, քան նախորդ տարվա արդյունքը։ Թեև շահագործման է հանձնվել 322 հազ մետր քառակուսի նոր բնակֆոնդ, այդ բարձր ցուցանիշը դեռևս հեռու է պահանջված մակարդակից։ ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաև ոլորտի խթանմանն ուղղված կառավարության միջոցառումներին ու ծրագրերին, նշեց առկա մարտահրավերները։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի բնորոշմամբ՝ այս ցուցահանդեսը ոլորտով շահագրգռվածների համար դարձել է, կարծես, մի երկրորդ տուն և տարեցտարի ավելի ներկայացուցչական բնույթ է կրում։ Նրա խոսքով, թե Հայաստանում, թե Ռուսաստանում շինարարությունը էական աճի տեմպեր է արձանագրում, և ցուցահանդեսը լավ հարթակ է երկխոսելու, համագործակցության նոր ուղղություններ մշակելու համար։

«Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» ցուցահանդեսի շրջանակներում, որը կգործի մինչև մարտի 19-ը, նախատեսված են նաև շնորհանդեսներ, սեմինարներ, հարց ու պատասխաններ, բանախոսություններ։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center