Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև

09 մարտի 2023 | | Լուրեր, 2023

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մարտի 9-ին հյուրընկալվեց ՌԴ Թաթարստանի Հանրապետության արդյունաբերական կլաստերի պատվիրակությունը՝ վարչության նախագահ Սերգեյ Մայորովի գլխավորությամբ։ Կառույցն ամենախոշորն է Ռուսաստանի 48 համանման կլաստերների մեջ՝ իր 300-ից ավելի ընկերություններով, 25 երկրներ ներկայացնող 500-ից ավելի կազմակերպությունների հետ համագործակցության համաձայնագրերով։ 

Կլաստերի վարչության նախագահը ներկայացրեց ինչպես Թաթարստանի տնտեսական կարողությունները, այնպես էլ իրենց կառույցի գործունեության ուղղությունները։ Հանրապետությունում գործում է 107 տեխնոպարկ, 2 հատուկ տնտեսական գոտի, առաջատար դիրքերից է գրավում ՌԴ նավթարդյունաբերության, մեքենաշինության, սինթետիկ կաուչուկի, պոլիէթիլենային արտադրության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Սերգեյ Մայորովի խոսքով՝ իրենց այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, տնտեսական գործակցության խորացման հնարավորությունները։ Այդ նպատակով ապրիլին նախատեսված է  Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Մինիխանովի այցը Հայաստան, որին կուղեկցի գործարարների պատվիրակություն։

Սերգեյ Մայորովը ՀԱԳՄ անդամներին հրավիրեց մասնակցելու մայիսի 18-20-ը Կազանում կայանալիք տնտեսական համաժողովին։

Ներկայացնելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործունեության ուղղությունները՝ ՀԱԳՄ նախագահի տեղակալ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև տարբեր երկրների հետ Միության կողմից իրականացվող համագործակցությանը, երկկողմ համատեղ ծրագրերի հնարավոր ուղղություններին։ 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու ՌԴ Թաթարստանի Հանրապետության արդյունաբերական կլաստերի միջև ստորագրվեց Համագործակցության համաձայնագիր, որով կողմերը մասնավորապես պայմանավորվում են իրականացնել առևտրային, տեխնիկական և համապատասխան տեղեկությունների պարբերական փոխանակում, կազմակերպել համատեղ միջոցառումներ, իրականացնել խորհրդատվական և աջակցության ծառայություններ։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center