Մարտի 3-ը Գործարարի օրն է

03 մարտի 2023 | | Լուրեր, 2023

Մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես հայտարարված է Գործարարի օր։ Այն նշելու, արածն ամփոփելու, կատարելիքի մասին խորհրդածելու յուրահատուկ ավանդույթ է ձևավորվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից։ Ըստ այդմ՝ մարտի 3-ին, որը նաև հայ մեծանուն գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է, Միության անդամները ծացկեպսակ ու ծաղիկներ դրեցին նրա՝ Երևանի կենտրոնում կանգնեցված արձանին: Արարողությանն իր մասնակցությունն էր բերել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այնուհետև մայրաքաղաքի Ս․ Աննա եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Ալեքսանդր Մանթաշյանցի։

Գործարարի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ «Այսօր, հիրավի, կարող ենք արձանագրել, որ մեզանում ունենք ձևավորված, կայացած և մրցունակ գործարար խավ, որը բանիմացությամբ կարողանում է զարգացում ապահովել տնտեսության ամենատարբեր ոլորտներում, նպաստել պետական բյուջեի շարունակական հարկային ավելացմանը, գործատեղերի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանը՝ հանրության առջև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաջ գիտակցմամբ»,-մասնավորապես ասված է ուղերձում։ Արսեն Ղազարյանի խոսքով՝ ներկայիս ոչ հեշտ ժամանակներում գործարարներից պահանջվում է առավել ջանասիրություն, նպատակասլացություն, նորարարություն, արդիական տեխնոլոգիաների ներգրավում, մրցակցային կարողությունների հզորացում, լայնախոհ մոտեցում։ Նաև՝ հասարակական ակտիվ դիրքորոշում՝ գործարար համայնք-հանրություն, մասնավոր հատված-պետություն ակտիվ երկխոսության ծավալում, իրավական դաշտի կատարելագործմանը հետևողական ներգրավածություն, պետական ու ազգային շահերին սատարում։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center