Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ

03 մարտի 2023 | | Լուրեր, 2023

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սկսած 2017 թվականից՝ մարտի 3-ը մեր երկրում նշվում է որպես Գործարարի օր, որը համընկնում է նաև հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվա հետ՝ խորհրդանշելով հայ ձեռներեցության բարի ավանդույթների շարունակականությունը։

Անկախ Հայաստանի տնտեսությունն անցած ավելի քան երեսուն տարում ունեցել է զարգացման տարբեր շրջափուլեր՝ իրենց յուրահատկություններով, հիմնախնդիրներով, հնարավորություններով, որոնց հաղթահարումը, գաղափարները գործուն նախագծեր դարձնելու ոչ դյուրին աշխատանքը պատվով իր ուսերին է կրել գործարար հանրությունը։ Այսօր, հիրավի, կարող ենք արձանագրել, որ մեզանում ունենք ձևավորված, կայացած և մրցունակ գործարար խավ, որը բանիմացությամբ կարողանում է զարգացում ապահովել տնտեսության ամենատարբեր ոլորտներում, նպաստել պետական բյուջեի շարունակական հարկային ավելացմանը, գործատեղերի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանը՝ հանրության առջև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաջ գիտակցմամբ։

Ներկայում էլ մենք հեշտ ժամանակներ չենք ապրում՝ աշխարհաքաղաքական բազմաթիվ մարտահրավերներ, տնտեսական եղած համակարգերի, շուկաների ձևափոխություններ, լոգիստիկ, ֆինանսաբանկային խնդիրներ, հումքային և մարդկային ռեսուրսների հետ կապված բարդություններ, շարունակական հետապնդող մրցակցություն։ Այսօր մեզանից պահանջվում է առավել ջանասիրություն, նպատակասլացություն, նորարարություն, արդիական տեխնոլոգիաների ներգրավում, մրցակցային կարողությունների հզորացում, լայնախոհ մոտեցում։ Նաև՝ հասարակական ակտիվ դիրքորոշում՝ գործարար համայնք-հանրություն, մասնավոր հատված-պետություն ակտիվ երկխոսության ծավալում, իրավական դաշտի կատարելագործմանը հետևողական ներգրավածություն, պետական ու ազգային շահերին սատարում։

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորելով Գործարարի օրվա առիթով՝ ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր ոլորտում գործենք առավել արդյունավետ, լինենք իրատես և նախաձեռնող, լավատես ու ստեղծարար, գրանցենք տնտեսական առաջընթաց՝ ի նպաստ պետության ամրության և ժողովրդի բարեկեցության։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center