«Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

03 փետրվարի 2023 | | Լուրեր, 2023

Հանրապետության տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ, այդ թվում՝ վարչարարության, կառավարման մշակույթի բարելավման առումով։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ՀԱԳՄ փետրվարի 2-ին կայացած խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով՝ Միության առաքելություններից պետք է լինի տարբեր հարթակներում ու ձևաչափերով համախմբել տնտեսության հարցերով շահագրգիռ տարբեր կառույցներին, փորձագիտական խմբերին, ձևակերպել հուզող խնդիրները, ձեւավորել միասնական մոտեցումներ, հարցապնդումներ ու քաղաքակիրթ եղանակով դրանք ներկայացնել պետական պատկան մարմիններին՝ լուծումներ գտնելու, գործարար միջավայրը բարելավելու նպատակով։ Արսեն Ղազարյանը ՀԱԳՄ ճյուղային կառույցներին, հանձնաժողովներին կոչ արեց առավել ակտիվություն դրսևորել, վեր հանել բնական գործունեությանը խանգարող խոչընդոտները, մշակել երաշխավորություններ և տարբեր ուղիներով հետամուտ լինել դրանց կյանքի կոչմանը։ Նշվեց, որ առաջիկայում Միությունը հանդիպումների ու խորհրդակցությունների շարք կսկսի հանրապետությունում գործող տնտեսական ուղղվածության այլ հասարակական կազմակերպությունների, կառույցների հետ՝ ոլորտի արդիական հիմնախնդիրները հավաքագրելու, միասնական լուծումներ ձևավորելու նպատակով։

Նիստի օրակարգային հարցերից էր Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի քննարկումը։ Նշվեց, որ թեև Միությունը, այլ շահագրգիռ կառույցների հետ, բազմաթիվ քննարկումներ է ունեցել ու առաջարկներ ներկայացրել, որոնցից մի մասը հաշվի է առնվել, սակայն մշակված վերջնական տարբերակը նույնպես հեռու է բավարար լինելուց։ Կարծիքներ հնչեցին, որ առաջարկվող համակարգը չի կարող արդյունավետ աշխատել, հակակշիռներ չի նախատեսում, առողջապահական ծառայությունների որակը երաշխավորված չէ, ինչպես նաև՝ մտավախություն կա, որ այն կդառնա գործատուների համար նախատեսված հերթական հարկատեսակ։ Առաջարկվեց մինչև վերջնական ընդունումն այլ շահագրգիռ կողմերի հետ շարունակել աշխատանքները՝ որդեգրած քաղաքականության մեջ պարունակվող անընդունելի դրսևորումները չեզոքացնելու համար։ Գործարարները մտահոգություններ արտահայտեցին նաև «ՀՀ գնումների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների փաթեթի առնչությամբ։ Որոշվեց փաստարկված և կառուցողական մասնակցություն ունենալ վերջինիս նախագծի քննարկումներին։

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով վերջերս ուժի մեջ մտած իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթին, նիստում որոշում կայացվեց առաջիկայում կազմակերպել կոնֆերանս՝ օրենքով նախատեսված կարգավորումների մասնագիտական մեկնաբանման և գործարար շրջանակներին իրազեկման նպատակով։

Նիստի մասնակիցներն իրենց դիտարկումները հնչեցրին ազգային արժույթի շարունակվող արժևորմամբ պայմանավորված արտահանման ոլորտի առջև ծառացած դժվարությունների, ունեցած կորուստների վերաբերյալ։ Անդրադարձ եղավ ծխախոտի արտադրության, գինեգործության, մի շարք այլ ոլորտներում ԵԱՏՄ կանոնակարգումներով նախատեսված մակնշման նոր պահանջների կիրառման հետևանքով արտահանողների առջև ծագած բարդություններին։ Նշվեց, որ գործընթացն իրականացվում է հապճեպ, համակարգերը, հատկապես փոքր և միջին գործարարությունը, պատրաստ չեն դրա այսրոպեական ներդրմանը։ Որոշվեց համակարգել և ամբողջացնել առկա խոչընդոտներն ու առաջարկները՝ պետական համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով։

Քննարկվեցին այլ հարցեր ևս, այդ թվում՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ինչպես նաև Հայաստանի Ռազմավարական զարգացման հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից• Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները• «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար• «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն• ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center