Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ

24 հունվարի 2023 | | Լուրեր, 2023

Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում պետությունն ունի կարևոր դերակատարություն, հատկապես աշխատանքային հարաբերությունների նորմատիվ կարգավորման և աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների ապահովման հարցում։ Այդ մեխանիզմներից մեկն էլ ստուգաթերթերն են, որոնց միջոցով ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմիններն իրավունք են ձեռք բերում դրանցում նշված հստակ հարցերի շրջանակներում իրականացնել աշխատանքային իրավունքի նորմերի պահպանումը։

Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթը հաստատվել է ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 299-Ն որոշմամբ։ Ի՞նչ են պարտադրում և հուշում աշխատանքային իրավունքի խնդիրները վերհանող ստուգաթերթի հարցերը։ Այս հարցադրման ամբողջական բացահայտմանն է միտված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համագործակցությամբ հրապարակված «Աշխատանքային իրավունք» ձեռնարկը։

Վերջինս նպատակ է հետապնդում աջակցել գործատուներին կանխարգելելու կազմակերպությունում աշխատանքային իրավունքների առերևույթ խախտումները՝ հետագայում վարչական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ձեռնարկը գործատուին հնարավորություն է ընձեռնում անմիջականորեն ծանոթանալ աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթներին և աշխատողների հետ իր համագործակցությունը ի սկզբանե ձևավորել ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

Ձեռնարկը հեղինակել են Հովսեփ Պողոսյանն ու Իգիթ Հակոբյանը՝ Ալվարդ Արշակյանի, Տաթև Համբարձումյանի և Վերա Ավետիսյանի մասնակցությամբ։ Այն Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համագործակցությամբ հրապարակված երկրորդն է՝ «Կարմիր գծեր, որոնք չպետք է հատեն գործատուները» գրքույկից հետո։ Վերջինում անդրադարձ է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթներին։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center