Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը

30 դեկտեմբերի 2022 | | Լուրեր, 2022

Հարգելի՛ գործարարներ, հայրենակիցներ,

Ամեն տարեմուտ առիթ է հետ նայելու, արժևորելու նախորդ տարին, վերլուծելու արածը, կշռելու չարածն ու դրանց հետևանքները։ 2022-ը ևս հեշտերից չէր․ դարձյալ ունեցանք թշնամական ագրեսիա, անմեղ զոհեր, կորուստներ, աշխարհաքաղաքական լարվածություն, շրջափակում, տնտեսական ու սոցիալական խնդիրներ։ Բայց, ի հեճուկս ամեն ինչի, չկորցրինք մեր տոկունությունը, նետված մարտահրավերները հաղթահարելու վճռականությունը, վաղվա օրվան լավատեսորեն նայելու կարողությունը։

Հայ գործարարությունն էլ իր վրա անմիջականորեն զգաց եղած անբարենպաստ հանգամանքների ազդեցությունը, բախվեց երբեմն անլուծելի թվացող հիմնահարցերի, սակայն իրեն հատուկ համբերությամբ, համառությամբ, ստեղծարարությամբ ու հետևողական աշխատանքով կարողացավ պահպանել տնտեսական կայունությունը, գործերի շարունակականությունը, ստեղծել աշխատատեղեր, աջակցել երկրի ու հանրության առջև ծառացած անվտանգային ու սոցիալական խնդիրների լուծմանը։

Այս առումով գնահատանքի ու հարգանքի են արժանի ինչպես մեր գործարար համայնքը, այնպես էլ բոլոր այն գործավորները, որոնք իրենց արհեստավարժ աշխատանքով իրողություն են դարձրել տնտեսական ամենատարբեր ծրագրերն ու  նախաձեռնությունները։ Հենց ջանքերի համատեղմամբ, միասնականությամբ, նպատակամետ գործերով կկարողանանք հաղթահարել մեզ բաժին հասած մարտահրավերները, ունենալ անվտանգ ու հզոր հայրենիք։

Շնորհավորելով բոլոր գործարարների, աշխատավորության, նրանց ընտանիքների  Նոր տարին՝ ցանկանում եմ խաղաղություն, արգասաբեր գործունեություն, բարեկեցություն ու երջանկություն։ Թո՛ղ որ 2023 թվականը հագեցած լինի հաջողություններով, Հույսով, Հավատով և Սիրով։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center