Քննարկվեցին հայ-ռուսական գործարար կապերի զարգացման և ռիսկերի կառավարման հարցեր

08 դեկտեմբերի 2022 | | Լուրեր, 2022

Հայ-ռուսական գործարար կապերի զարգացման և ռիսկերի կառավարման հարցերին անդրադարձան դեկտեմբերի 7-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տնտեսական կապերի զարգացման ստորաբաժանման ղեկավարները։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանն ընդգծեց համանման  քննարկումների կարևորությունը, նշելով, որ, թեև ստեղծված օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, դժվար է տնտեսության զարգացում ապահովել, սակայն գործարարները միշտ փորձում են որոնել ու ելքեր գտնել ցանկացած բարդ իրավիճակում։ Նրա խոսքով՝ այս միջոցառման ժամանակ քննության առնված հարցերը, առաջարկվող լուծումները ևս կոչված կլինեն երկկողմ տնտեսական կապերի հետագա աշխուժացմանը, շուկաների ընդլայնմանը։

«Ինտերֆաքս»-ի՝ ԱՊՀ-ում գործարարության  զարգացման վարչության տնօրեն Դարյա Ժևլակովան ընդգծեց, որ ռուսաստանցի և արտասահմանցի գործընկերների շրջանում ավելի ու ավելի է մեծանում Հայաստանի տնտեսությամբ հետաքրքրվողների ու գործարար կապեր հաստատել ցանկացողների թիվը։ Նա անդրադարձավ երկկողմ գործակցության համար այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են անբարեխիղճ գործընկերների բացահայտումը, պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հայտնաբերումը, նույնիսկ, եթե դրանք չեն գտնվում համապատասխան ցանկերում, ներդրումային հնարավորությունների և նոր շուկաների որոնումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ կազմակերպությունների ստուգման գործընթացի ավտոմատացումը։ Հայ գործարարները հանգամանալի տեղեկացվեցին, թե ինչպես կարելի է մասնակցել Ռուսաստանի Դաշնության պետական ​​գնումներով հայտարարված մրցույթներին։

«Ինտերֆաքս»-ի գրասենյակի փոխտնօրեն Ալեքսեյ Լեոնովը ներկայացրեց գործակալության մի շարք ավտոմատացված համակարգեր, որոնք տնտեսվարողներին թույլ են տալիս կառավարելի դարձնել ռիսկերը։  Վերջիններիս թվում են այնպիսի տեղեկատվական ռեսուրսներ, ինչպիսիք են՝ СПАРК-ը (ստուգող կոնտրագենտներ), Մարկերը (պետական ​​գնումների վերլուծություն), СКАН-ը (մեդիա վերլուծություն), X-Compliance (պատժամիջոցների վերլուծություն) և շատ ուրիշներ:  

Մասնակից կողմերը պայմանավորվեցին փոխգործակցությունը դարձնել շարունակական։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center