Օրենսդրական դաշտն ու հանրային քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը

18 նոյեմբերի 2022 | | Լուրեր, 2022

Գործարար և ներդրումային միջավայրերը գնահատող միջազգային ցուցանիշներով՝ Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում լավ արդյունքների է հասել։ Մեր երկիրը ներդրողներին տալիս է բազմաթիվ հնարավորություններ, օրենսդրական դաշտն ու հանրային քաղաքականությունը նույնպես ուղղված են ներդրումների ներգրավմանը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած՝ 2021 թվականի ներդրումային կլիմայի զեկույցում Հայաստանին վերաբերող այս գնահատականները, նոյեմբերի 18-ին «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցում կայացած «Ինչպե՞ս կառուցել բիզնես ԵԱՏՄ-ում ներկա պայմաններում» գործարար երկխոսության ժամանակ ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ այդմ՝ Հայաստանում օտարերկրյա վերահսկողության, մասնավոր սեփականության իրավունքների և կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումները քիչ են։ Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանում բիզնես ձեռք բերելու, հիմնելու կամ ղեկավարելու իրավունքի սահմանափակումներ չկան:

Պարզեցված է բիզնեսի գրանցման ընթացակարգը։ Հայաստանը չի սահմանափակում փողի փոխանակումն ու փոխանցումը կամ կապիտալի ու եկամուտների «հայրենադարձությունը»։ Երկրում բանկային համակարգը կայուն է և լավ կանոնակարգված: Շարունակվում է հակակոռուպցիոն արշավը՝ որպես համակարգային կոռուպցիայի վերացմանն ուղղված ջանքերի մի մաս:

Զեկույցում նշվել է նաև, որ չնայած որոշ ոլորտների բարելավումներին, որոնք Հայաստանն ավելի գրավիչ են դարձնում որպես ներդրումային ուղղություն, ներդրողները պնդում են, որ դեռ կան մարտահրավերներ, որոնք պետք է լուծվեն՝ ապահովելու համար թափանցիկ, արդար և կանխատեսելի բիզնես միջավայր: Խնդիրները ներառում են Հայաստանի փոքր շուկան, սպառողների ցածր գնողունակությունը, թույլ դատական ​​համակարգը, ժառանգած կոռուպցիան: Զեկույցի համաձայն՝ 2020 թվականին COVID-19-ը և ինտենսիվ պատերազմական գործողություններն ազդել են Հայաստանի տնտեսական աճի և ներդրումային բնութագրի վրա։ Երկրում ֆինանսական հատվածի զարգացման անհրաժեշտություն նույնպես կա։

Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն, սակայն դրա իրականացմանն ուղղված ջանքերը և դատարան դիմելու գործընթացը բարելավման կարիք ունեն։ Պահանջվում են ավելի լայն բարեփոխումներ դատական, հարկային, մաքսային, բժշկական, կրթական, ռազմական և իրավապահ հաստատություններում:

ՀԱԳՄ փոխնախագահն անդրադարձավ նաև այն արտոնություններին, որոնք Հայաստանը տրամադրում է օտարերկրյա ներդրողներին, երկրում առկա բարձրակարգ մասնագետների առկայությանը, կրթական համակարգին, սփյուռքի հայ համայնքների դերակատարությանը, ներդրումներին նպաստող այլ գործոններին։

«Ինչպե՞ս կառուցել բիզնես ԵԱՏՄ-ում ներկա պայմաններում» գործարար երկխոսությունն անցկացվեց «Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը․ հնարավորություններ պետության և բիզնեսի համար» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում, որը Երևանում մեկնարկել էր նախօրեին։ Կազմակերպիչներն են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Միջպետական բանկը՝ «Ալֆա» կորպորացիայի մասնակցությամբ։

   
Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից• Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները• «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար• «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն• ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center