Հայ-լիտվական գործարար համաժողով և ցուցահանդես Երևանում

16 նոյեմբերի 2022 | | Լուրեր, 2022

Տեքստիլագործության ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացման հեռանկարները քննարկվեցին նոյեմբերի 16-ին Երևանի Անի գրանդ հոթելում տեղի ունեցած գործարար համաժողովի ընթացքում։ Մինչ այդ՝ հյուրնոցի սրահում տեղի ունեցավ երկու կողմերի տեքստիլագործական ընկերությունների արտադրանքը ներկայացնող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։

«Այս տարի Լիտվայի նախագահի՝ Հայաստան կատարած այցից հետո սա առաջին ծավալուն միջոցառումն է մեր երկրում, և հատկանշական է, որ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առաջին նախաձեռնողներից մեկը հենց ձեռներեցներն են»,- բացման իր խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նա հիշեցրեց, որ ՀԱԳՄ-ն Լիտվայի գործարարների կոնֆեդերացիայի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել դեռևս 2015 թվականին, իրարկանացվել են ակտիվ շփումներ, և այժմ շոշափելի աշխատանքներ են տարվում գործակցությունն առավել ամրապնդելու համար, որի վառ օրինակներից  է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի ու տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից ներկայումս իրականացվող «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագիրը։

ԼՀՏԱԱ-ի գլխավոր տնօրեն Աստա Տումիտըտեն նշեց, որ իրենց համար հաճելի է պատասխան այցով լինել Հայաստանում։ Նրա հավաստմամբ՝ վերջին շրջանում տարվող համատեղ աշխատանքի շնորհիվ արդեն իսկ հաջողվել է աճ արձանագրել երկկողմ առևտրաշրջանառության մեջ։ Աստա Տումիտըտեն հույս հայտնեց, որ երևանյան ցուցահանդեսն ու համաժողովը ևս իրեց նպաստը կունենան համատեղ տնտեսական ծրագրերի իրականացան գործում։

Արդեն համաժողովի ընթացքում ԼՀՏԱԱ-ի գլխավոր տնօրենը ներկայացրեց «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագրի շրջանակներում մինչ այս կատարված աշխատանքները։ Այն մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից՝  նպատակ հետապնդելով նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցակցային կարողությունների հզորացմանը, բարելավել շուկաների հասանելիությունը, խթանել Հայաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ շուկայի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջև կապերը։

Հայաստանում տեքստիլի և հագուստի ոլորտի արդիականացման և շուկա մուտք գործելու միջոցով արտահանման խթանմանն ուղղված  ՄԱԱԶԿ ծրագիրը ներկայացրեց հանրության հետ կապերի պատասխանատու Գոհար Առաքելյանը։

«Տրանս լոջիստիկ սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Իրինա Բելուբեկյանը հանգամանալի անդրադարձավ Լիտվայի և Հայաստանի միջև գործող բեռնափոխադրումների կարգին  և լոգիստիկ հնարավորություններին։

Բանախոսներին  տրված հարց ու պատասխանից հետո մասնակիցներին հնարավորություն տրվեց մասնակցել երկկողմ բանակցությունների։

Լիտվացի գործարարների պատվիրակությունը Հայաստանում է նոյեմբերի 15-ից։ Նրանք արդեն հասցրել են լինել Երևանի ու մարզերի՝ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններում, առաջիկա օրերին նախատեսված են ճանաչողական այցեր Գյումրի, Մարալիկ, Արթիկ, ծանոթություններ ու բանակցություններ գործարար շրջանակների հետ։ Պատվիրակությունը Հայաստանում կլինի մինչև նոյեմբերի 18-ը։

Հիշեցնենք, որ «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագրի շրջանակներում հայկական թեթև արդյունաբերության ոլորտի մեկ տասնյակ ընկերության ներկայացուցիչներ ս․թ․ հոկտեմբերի 8-15-ը ճանաչողական այցով եղել են Լիտվայի Հանրապետությում։ Ուղևորության ընթացքում հայ գործարարներն այցելել են Վիլնյուսի, Կաունասի, Ուտենայի առաջատար տեքստիլագործական ընկերություններ, առևտրի կենտրոններ, ցուցասրահներ։ Հայաստանյան պատվիրակությանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և ինովացիայի փոխնախարար Վինկաս Յուրգուտիսը։ Հայաստանյան ընկերություններն առանձին միասնական տաղավարով ներկայացվել են Կաունասում հոկտեմբերի 7-9-ը կազմակերպված «Արտադրված է Լիտվայում» տնտեսական ցուցահանդեսին։

 
Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան• Քննարկվեցին հայ-ռուսական գործարար կապերի զարգացման և ռիսկերի կառավարման հարցեր• Օրենսդրական դաշտն ու հանրային քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը• Թափոնների կառավարում․ քննարկվեցին արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center