Թափոնների կառավարում․ քննարկվեցին արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում

15 նոյեմբերի 2022 | | Լուրեր, 2022

Հայաստանի ամերիկյան համալսարանում նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Եվրոպական միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկում։

Միջոցառման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրման հեռանկարները, ներկայացվեցին ոլորտի տեղական և միջազգային փորձագետների կարծիքները, համանման փորձ ունեցող երկրների առջև ծառացած մարտահրավերներն ու քաղված դասերը, անդրադարձ կատարվեց թափոնների կայուն կառավարման տեղական նախաձեռնություններին։ Ներկայացվեց նաև հանրության հետ կապերի և կրթության դերը թափոնների կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացման ու հասարակության շրջանում վարքագծի փոփոխության գործում։

Ընդլայնված պատասխանատվության համակարգերն ապահովում են արտադրողների կամ ներմուծողների կողմից շուկա բերված ապրանքների հետսպառման փուլում առաջացած թափոնների (անվադողեր, մարտկոցներ, փաթեթավորում և այլն) կառավարումը: Վերջինս բնապահպանական օրակարգի և շրջանաձև տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է, որը կոչված է նվազեցնելու արտադրանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` գործարարին պատասխանատու դարձնելով արտադրության ողջ գործընթացի համար:

Ներկաներին ողջունեցին և քննարկվող թեմայի կարևորության մասին խոսեցին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, այլոք։

Թափոնների կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացման ու հասարակության շրջանում վարքագծի փոփոխության գործում հանրության հետ կապերի և կրթության դերին անդրադարձավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի», «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» և «Հայ-բրիտանական գործարարության պալատ» ՀԿ-ների, «RWA Group»-ի և «Պարպունաս Սըսթեյնըբիլիթի Քընսալթընթս» ընկերության բանախոսները ներկայացրին Հայաստանում ԱԸՊ համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, միջազգային փորձագետները խոսեցին այլ երկրներում համանման փորձի մասին։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ, այլ շահագրգիռ կողմեր:

Քննարկումը նախաձեռնել ու համաֆինանսավորել էին «Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը» ՀԿ-ն, «Հայ-բրիտանական գործարարության պալատ» ՀԿ-ն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնը:

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center