«Մասնավոր-պետություն երկխոսությունը երկուստեք շահեկան է, որում ծնվող արդունքները ծառայում են տնտեսական մթնոլորտի բարելավմանը» - Արսեն Ղազարյան

05 նոյեմբերի 2022 | | Լուրեր, 2022

ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մասնակցությամբ անցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ հոկտեմբերի 4-ին կայացած ընդլայնված խորհրդի նիստը։

Մինչ նիստի աշխատանքներին նախարարների միանալը մասնակիցները քննության առան վերջին շրջանում հանրապետության տնտեսությունում առկա իրավիճակը, ընթացիկ խնդիրները, անդրադարձան իրենց մտահոգող արդիական հարցերին։ Բարձրացված հարցադրումների մեծ մասն էլ հենց ներառվեց տնտեսության ոլորտը կառավարող նախարարների հետ քննարկման օրակարգում։

Գործարարները ներկայացրին տնտեսության ամենատարբեր՝ ֆինանսաբանկային, գյուղատնտեսության, բեռնափոխադրումների, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրահրատարակչության, շինարարության, այլ ոլորտներին առնչվող հիմնահարցեր։

Բուռն քննարկման առարկա դարձավ կառուցապատողների կողմից շինարարական թույլտվությունների ժամկետների երկարաձգումը հավելյալ տուրքերով ծանրաբեռնելու մասին շրջանառվող «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում ու այլ օրենսդրական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նախագիծը։ Վերջինիս մոտեցումն այն է, որ շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքը բավական ցածր է, իսկ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման համար տեղական տուրքի բացակայությունը նույնպես չի նպաստում անավարտ շինություններն ավարտին հասցնելու գործընթացին։ Որպես լուծում մասնավորապես առաջարկվում է շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար ևս վճարվի պետական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով։ Գործարաներն իրենց հերթին գտնում են, որ շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար բարձր դրույքով պետական տուրքի նախատեսումը հիմնավորված չէ։ Նշվեց, որ ուշացումները հաճախ պայմանավորված են լինում կատարողական ակտի, տարբեր ատյանների կողմից տրվող թույլտվությունների ձգձգումներով, շինանյութի, աշխատուժի բացակայությամբ, այլ օբյեկտիվ հանգամանքներով։

Ըստ ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ առկա են բազմաթիվ անավարտ շինություններ, ուստի անհրաժեշտ են մեխանիզմներ՝ գործընթացներն արագացնելու համար։ Նրա խոսքով, իրենք բաց են քննարկուների համար, և, եթե կան խոչընդոտող պատճառներ, ապա հարկավոր է, որ դրանք վեր հանվեն, գտնեն իրենց լուծումները։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ հարցի առնչությամբ նախարարությունում գործում է աշխատանքային խումբ, որը պարբերաբար քննարկումեր է կազմակերպում՝ ձևավորելու համար ընդունելի մեխանիզմներ։

Գործարարներին անհանգստացնող հարցերի թվում էր դրամի էական արժևորումը, որով պայմանավորված բարդ կացության մեջ են հայտնվել տեղական արտադրողները, արտահանողները, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և այլ  ոլորտներ, շատ դեպքերում ձեռներեցությունը դառնում է աննպատակահարմար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ խնդիրն իրենց համար էլ է արդիական։ Ըստ ոլորտների քննարկվում են տարբերակներ՝ գործարարությանն աջակցության համար։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի համար առաջնահերթը գնաճը կարգավորելու գործառույթն է, և արհեստական միջամտությունները տեղին չեն։ Ձեռնարկվելիք միջացոռումները մեծապես կախված են նրանից, թե այս իրավիճակը որքան երկար կպահպանվի։ Հարկավոր է փորձել գտնել արդյունավետ միջոցներ, չմոռանալով, որ պետք է գործեն շուկայական մեխանիզմները։

Անդրադարձ եղավ գործադիրում ներկայում քննարկվող Առողջապահության համապարփակ ապահովագրության նոր հայեցակարգին։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ ժամանակին հայեցահարգի նախնական տարբերակի առնչությամբ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել Միության, հասարակական այլ կազմակերպությունների և պետական համապատասխան կառույցների մասնակցությամբ, ու շատ մոտեցումներ հաջողվել է ճշգրտել։ Նա հույս հայտնեց, որ այս փուլում ևս քննարկումները կծավալվեն շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, կորդեգրվի իրականությանը համարժեք քաղաքականություն՝ հաշվի առնելով առողջապահական և ապահովագրական համակարգերի պատրաստվածության աստիճանը։

Նախարարները ներկայացրին իրենց ղեկավարած կառույցների մոտեցումները, ակնկալիք հայտնելով, որ բարեփոխումերը կկրեն փուլային բնույթ։

Շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկաման համար, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ մասնավոր-պետություն երկխոսության ձևավորված հարթակները երկուստեք շահեկան են, որոնցում ծնվող արդունքները ծառայում են տնտեսական մթնոլորտի բարելավմանը։ Նրա խոսքով՝ չնայած դժվարին պայմաններին՝ գործարար համայնքը, Միությունը շարունակում են ակտիվ գործունեության ուղիներ գտնել, աշխատատեղեր ստեղծել, հարկային մուտքեր ապահովել։ Այս ակտիվությունը դրսևորվում է նաև մասնագիտական հասարակական հատվածում, ինչի վկայությունն է ՀԱԳՄ շարքերի համալրումը։ Խորհրդի որոշմամբ Միության անդամի կարգավիճակ շնորհվեց «Հայփոստ» ՓԲԸ-ին և ձեռներեց Վրույր Փենեսյանին։

Ցուցահանդեսային երկարամյա արգասաբեր գործունեության համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության Ոսկե մեդալով պարգևատրվեց LOGOS EXPO Center-ի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center