Մենք գործիքներ ունենք՝ թուրքական տնտեսական էքսպանսիային դիմադրելու. Արսեն Ղազարյան

«Երեսուն տարվա ընթացքում մեր երկրում գործարարների հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է», - նման համոզմունք է հայտնել Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ Factor TV-ի A-politic հաղորդաշարին տված հարցազրույցում։
Չնայած դրան, ըստ ՀԱԳՄ նախագահի՝ շատերը դեռևս չեն հասկանում, որ հենց այդ խավն է, որ օգնել է Հայաստանի տնտեսությանը դիմայել դժվարին պայմաններում: Արսեն Ղազարյանը նաև նշել է, որ հատկապես վերջերս բարձրացել է գործարարների սոցիալական պատասխանատվությունը, նրանք ձգտում են ապահովել աշխատանքի համար նորմալ պայմաններ:
ՀԱԳՄ նախագահի տեղեկացմամբ՝ չնայած 1993 թվականին Թուրքիան փակել է Հայաստանի հետ ցամաքային սահմանը, առևտրաշրջանառությունը Թուրքիայի հետ տարեցտարի աճում է: Թուրքական ապրանքներից ամբողջությամբ հրաժարվելը, ըստ նրա, իրատեսական չէ, քանի որ զարգացած երկրների բազմաթիվ ընկերություններ իրենց ապրանքներն արտադրում են Թուրքիայում, այդ երկրից են ներկրվում Հայաստանի համար խիստ անհրաժեշտ հումքն ու սարքավորումները: Որպեսզի սահմանների բացման դեպքում չլինի թուրքական տնտեսության էքսպանսիա, անհրաժեշտ է ունենալ լավ կազմակերպված տնտեսություն և համապատասխան օրենսդրական բազա:
Արսեն Ղազարյանը համոզված է, որ երիտասարդ հայ գործարարները Հայաստանում ավելի ազատ են և անկաշկանդ, քան նախորդ սերունդը: Վերջինիս առաքելությունն է՝ ապահովել ժառանգականությունը, փոխանցել սեփական փորձը: ՀԱԳՄ նախագահի կարծիքով՝ առանց հիմնավոր կրթության ժամանակակից բիզնեսում հնարավոր չէ հաջողության հասնել: «Այսօր գործարարը պետք է հոգ տանի ոչ միայն անձնապես իր, այլև իր աշխատակազմի կրթության մասին», - նշել է նա:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել