«Հայ-բրազիլական տնտեսական փոխգործակցության համար առկա են լավ հնարավորություններ»․ Արսեն Ղազարյան

20 հոկտեմբերի 2022 | | Լուրեր, 2022

Հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները քննարկեցին ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ հոկտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ։

Դեսպանի խնդրանքով ՀԱԳՄ նախագահը ներկայացրեց Միության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում առկա տնտեսական իրավիճակը, ոլորտային իրավական դաշտը, այն բնագավառները, որոնցում հնարավոր է խորացնել երկկողմ հարաբերությունները։ Նշվեց, որ ներկա առևտրային շրջանառության ծավալները մեծ չեն, մինչդեռ առկա է ներուժ՝ դրանք քանիցս բազմապատկելու համար։ Չնայած տարածքային հեռավորությանը և բեռնափոխադրումների որոշակի բարդություններին, ըստ Արսեն Ղազարյանի, գործակցության լավ հնարավորություններ կան գյուղմթերքների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինանյութերի, քիմիական արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում։ Նա Հայաստանի համար հետաքրքրական համարեց գյուղատնտեսական հողատարածքների կառավարման ու մշակման բրազիլական փորձը, նշեց հնարավոր ներդրումային ուղղությունները։

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում իր պարտականությունները ստանձնելով՝ ցանկացել է առաջիններից մեկը հանդիպել գործարար համայնքը համապարփակ ներկայացնող կառույցի ղեկավարի հետ, քանի որ քաղաքական ու դիվանագիտական երկխոսությունների շարունակողներն իրական տնտեսության մեջ հենց մասնավոր ձեռներեցներն են։ Նրա գնահատմամբ՝ բոլոր նպաստավոր պայմանները կան տնտեսական փոխգործակցության հետագա աշխուժացման համար։ Ֆաբիո Վազ Պիտալուգան նշեց, որ երկու կողմերի գործարարների մոտ առկա է միմյանց տնտեսությունների մասին բավարար տեղեկատվության պակաս, ուստի առաջնահերթ խնդիրներից է տարբեր խողովակներով, այդ թվում՝ մասնագիտացված հասարակական կառույցների միջոցով, ապահովել հնարավորությունների ու հետաքրքրությունների փոխճանաչելիություն։ Երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում նա կարևորեց բրազիլահայ կազմակերպված համայնքի դերակատարությունը։ Դեսպանի գնահատմամբ՝ բրազիլահայ համայնքի շատ ներկայացուցիչներ հաջողակ գործարարներ, հարգված մասնագետներ, դիվանագետներ ու քաղաքական գործիչներ են, և այս ներուժն իր գործուն դերակատարությունը կարող է ունենալ երկկողմ գործակցության առաջընթացի մեջ։

Զրուցակիցները կարևորեցին անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումը, համատեղ գործարար համաժողովների ու սեմինարների կազմակերպումը, առևտրային ցուցահանդեսներին երկուստեք մասնակցությունը, աշխատանքների շարունակականությունը։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center