Երևանում բացվեց «ArmProd EXPO 2022» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

14 հոկտեմբերի 2022 | | Լուրեր, 2022

«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 14-ին մեկնարկեց «ArmProd EXPO 2022» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 80 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքմենստանից:

Ցուցահանդեսին, որը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու LOGOS EXPO կենտրոնը, ներկայացված են հիմնականում գյուղատնտեսության ոլորտի ընկերություններ՝ գյուղմթերքի արտադրություն, վերամշակում, վաճառք և արտահանում:

«Բավական ծանր աշխարհաքաղաքական, տնտեսական պայմաններում մենք այսօր ունենք ներկայացուցչական ցուցահանդես: Մասնակից ընկերությունների գրեթե 80 տոկոսը նոր են, այդ թվում՝ Հայաստանի տարբեր  մարզերից, Արցախից»,-նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ողջունելով ընկերությունների որակի բարելավման ու ծավալների ընդլայնման մշտական միտումը պահելու մղումը: Նրա խոսքով՝ անենամյա այս ցուցահանդեսը նաև յուրահատուկ հաշվետվություն է տարվա ընթացքում գործարարների կատարած աշխատանքների, ովքեր այս հարթակում ներկայացնում են իրենց ձեռքբերումները, ծանոթանում ոլորտի նորարարություններին, գտնում նոր գործընկերներ ու սպռման հնարավորություններ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է տնտեսական գործունեության ռազմավարության մշակումը, որը խնդիր է ունենալու նպաստել ձեռներեցության զարգացմանը, ներդրումների ու արտահանման խրախուսմանը։

Ցուցահանդեսին մասնակից ռուսական ընկեություններին ներկայացրեց ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն, հավելելով, որ թեև հայ և ռուս սպառողները քաջածանոթ են կողմերի շատ ապրանքներին, սակայն թարմացվող տեսականու ներկայացումը, նոր գործընկերների ու շուկաների ձեռքբերումը միշտ մնում է արդիկան, ինչի լավ հնարավորություն է ընձեռում ավանդական բնույթ կրող ներկա ցուցահանդեսային հարթակը։

«ArmProd EXPO 2022»-ն աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 16-ը:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center