«Գործարարները ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնեն աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար» - Արսեն Ղազարյան

28 սեպտեմբերի 2022 | | Լուրեր, 2022

Հայ-չեխական տնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և Չեխ-միջինասիական առևտրի պալատի նախագահ Իրժի Նեստավալի՝ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

ՀԱԳՄ նախագահը, ծանոթացնելով Միության գործունեության ուղղություններին, հյուրին ներկայացրեց Հայաստանում առկա տնտեսական իրավիճակը, օրենսդրական դաշտը, ներդրումային հնարավորությունները։ «Չեխիայի հետ ժամանակին ունեցել ենք ակտիվ առևտրատնտեսական կապեր, կազմակերպվել են համատեղ գործարար համաժողովներ։ Թեև ստեղծված նոր իրողությունները որոշակի բարդություններ են առաջ բերել, սակայն մենք՝ գործարարներս, ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնենք աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար»,-նշեց Արսեն Ղազարյանը։ Նրա գնահատմամբ՝ կան լավ հնարավորություններ հայ-չեխական առևտրատնտեսական կապերին հետագա աշխուժացում հաղորդելու համար։

Շնորհակալություն հայնելով ջերմ ընդունելության համար՝ Իրժի Նեստավալը նշեց, որ Հայաստան իր այցի նպատակն է ծանոթանալ տեղում առկա գործարար և տնտեսական իրավիճակին, ստեղծել իրական նախագծեր՝ կապված եվրոպական ու հայկական ընկերությունների արտադրանքի ներմուծման ու արտահանման, հայ-չեխական ​​միջազգային առևտրի կենտրոնի ստեղծման նախապատրաստական աշխատանքների համար։ Ի դեպ, նման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր օրերս կնքվել է Չեխ-միջինասիական առևտրի պալատի և «Սոգլասիե-Արմենիա» ընկերության միջև։ Վերջինիս գործադիր տնօրեն Ավետ Ադոնցը հանդիպման մասնակից գործարարներին ներկայացրեց առաջիկայում ստեղծվելիք կենտրոնի գործունեության նպատակներն ու առաջնահերթությունները, հույս հայտնելով, որ ՀԱԳՄ-ի հետ սերտ համագործակցություն կհաստատվի։

Կողմերն անդրադարձան այն բնագավառներին, որոնցում փոխգործակցության հեռանկարներ կան, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, գինեգործության, բեռնափոխադրումների, թեթև և սննդի արդյունաբերությունների, առևտրի ոլորտներում, քննարկվեցին համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center