Երևանում բացվեց Արմենիա էքսպո-2022 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

16 սեպտեմբերի 2022 | | Լուրեր, 2022

Յոթ երկրի 184 ընկերություն է ներկայացված Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 16-ին բացված Արմենիա էքսպո-2022 տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում։ Վերջինս, որ թվով քսանմեկերորդն է՝ կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «Լոգոս էքսպո կենտրոնի» կողմից։

Շնորհակալություն հայտնելով այս ծանր ժամանակաշրջանում ցուցահանդեսին մասնակցության համար՝ «Լոգոս էքսպո կենտրոնի» գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը։

«Ի հեճուկս մեր թշնամիների բոլոր նկրտումների՝ մենք բացում ենք այս ցուցահանդեսը, որը բնույթով գլխավոր և ամենաընդգրկունն է և իր  հաստատատուն տեղն ունի Հայաստանի գործարար կյանքում»,- բացման խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նրա խոսքով՝ այս ամենամյա ցուցահանդեսը ներկայացուցչական հարթակ է, որն ի մի է բերում հայրենական և արտերկրի ձեռներեցներին՝ հնարավորություն տալով պատշաճորեն ներկայացնել իրենց բազմապիսի արտադրանքը։ Այն մասնակիցներին թույլ է տալիս ծանոթանալու և ձեռք բերելու անհրաժեշտ տեղեկատվություն ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան ընկերությունների, կազմակերպությունների, ապրանքանիշերի վերաբերյալ, հաստատել գործարար կապեր, գտնել ներդրումային նոր հնարավորություններ ու շուկաներ։

ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի ավագ խորհրդական Սերգեյ Տրոցյուկը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ընդգծեց ցուցահանդեսի կարևորությունն ու կազմակերպվածության բարձր մակարդակը։ Նրա ներկայացմամբ, բելառուսական պատվիրակությունը տարեցտարի ավելացնում է իր մասնակցության աստիճանը, և այս տարի, նախորդի հետ համեմատած, կրկնապատկվել է մասնակից ընկերությունների թիվը։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում Երևանում հնարավոր կլինի բացել նաև բելառուսական արտադրանքի առանձին ցուցահանդես։

ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն բարձր գնահատեց համանման հարթակների գործունեությունը, ընդծելով կազմակերպչական բարձր մակարդակը և ռուսական ընկերությունների շահագրգիռ մասնակցությունը։ Զարգացնելով բելառուսական կողմի գաղափարը, նա նպատակահարմար համարեց ապագայում Երևանում կազմակերպել նաև ԵԱՏՄ երկրների առևտրաարդյունաբերական ցուցահանդես։

Արմենիա էքսպո-2022-ի մասնակցողների ավելի քան 70%-ն արտասահմանյան ընկերություններ և կազմակերպություններ են, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Վրաստանը, Լիտվան։ Ցուցահանդեսի բացառիկությունն իր թեմատիկ կառուցվածքում է՝ ընդգրկելով գրեթե բոլոր ոլորտները՝ էներգետիկայից, մեքենաշինությունից, շինարարությունից՝ մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդի արդյունաբերություն, զբոսաշրջություն և այլ բնագավառներ։

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են նաև կլոր սեղաններ և շնորհանդեսներ։

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 18-ը:

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Օրենսդրական դաշտն ու հանրային քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը• Հայ-լիտվական գործարար համաժողով և ցուցահանդես Երևանում• Թափոնների կառավարում․ քննարկվեցին արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում• «Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ մեծ ծավալների բացակայություն և որակ»․ ՀԱԳՄ նախագահ• «Մասնավոր-պետություն երկխոսությունը երկուստեք շահեկան է, որում ծնվող արդունքները ծառայում են տնտեսական մթնոլորտի բարելավմանը» - Արսեն Ղազարյան• Բաշկորտոստանի գործարարների պատվիրակությունը հյուրընկալվեց ՀԱԳՄ-ում• Մենք գործիքներ ունենք՝ թուրքական տնտեսական էքսպանսիային դիմադրելու. Արսեն Ղազարյան• «Հայաստանը բոլոր հիմքերն ունի առողջապահական տուրիզմի և դեղագործության տարածաշրջանային կենտրոն դառնալու համար» Արսեն Ղազարյան• Հայ գործարարների պատվիրակությունը ճանաչողական այցով եղավ Լիտվայում

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center