ԱՐՄԵՆԱԼ-ի հովանավորությամբ Դավիթ Մելքոնյանը կմասնակցի շախմատի աշխարհի մանկական առաջնությանը

14 սեպտեմբերի 2022 | | Լուրեր, 2022

Սեպտեմբերին Բաթումում կայանալիք շախմատի աշխարհի մանկական առաջնությանը Հայաստանը կներկայացնի յոթնամյա Դավիթ Մելքոնյանը, որի հովանավորությունը, ՌՈՒՍԱԼ-ի աջակցությամբ, ստանձնել է  ԱՐՄԵՆԱԼ գործարանը։

Դավիթն Արաբկիր համայնքի շախմատի մանկապատանեկան դպրոցի սան է, Երևանի չեմպիոնը և Հայաստանի առաջնության մրցանակակիրը:

ԱՐՄԵՆԱԼ գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի հետ հանդիպմանը Դավիթ Մելքոնյանն ու նրա մարզիչ Տիգրան Գասպարյանը մանրամասներ ներկայացրին սպասվող առաջնության մասին, որին կմասնակցեն 70 երկրներից ավելի քան 150 շախմատիստներ:

Պատանի շախմատիստն ընկերական խաղ անցկացրեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրենի հետ։ Վերջինս Դավիթին «պարգևատրեց» բազմաթիվ նվերներով՝ խոստանալով նաև օգնել ռուսերենի ուսումնասիրության հարցում:

«Խորապես շնորհակալ ենք ՌՈՒՍԱԼ-ին՝ ցուցաբերած հովանավորության համար, առանց որի մեր մասնակցությունը մրցույթին դժվար կլիներ: Առավելագույն ջանքերը կներդնենք, որպեսզի արդարացնենք ընկերության և բոլոր շախմատասերների հույսերը», - ասաց Տիգրան Գասպարյանը:

Այցի ընթացքում Դավիթը մարզչի հետ ծանոթացավ ձեռնարկության թանգարանի ցուցանմուշներին և փայլաթիթեղի արտադրության տեղամասերին:

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Օրենսդրական դաշտն ու հանրային քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը• Հայ-լիտվական գործարար համաժողով և ցուցահանդես Երևանում• Թափոնների կառավարում․ քննարկվեցին արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում• «Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ մեծ ծավալների բացակայություն և որակ»․ ՀԱԳՄ նախագահ• «Մասնավոր-պետություն երկխոսությունը երկուստեք շահեկան է, որում ծնվող արդունքները ծառայում են տնտեսական մթնոլորտի բարելավմանը» - Արսեն Ղազարյան• Բաշկորտոստանի գործարարների պատվիրակությունը հյուրընկալվեց ՀԱԳՄ-ում• Մենք գործիքներ ունենք՝ թուրքական տնտեսական էքսպանսիային դիմադրելու. Արսեն Ղազարյան• «Հայաստանը բոլոր հիմքերն ունի առողջապահական տուրիզմի և դեղագործության տարածաշրջանային կենտրոն դառնալու համար» Արսեն Ղազարյան• Հայ գործարարների պատվիրակությունը ճանաչողական այցով եղավ Լիտվայում

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center