«Առկա են բոլոր նախադրյալները հայ-իրանական տնտեսական կապերն առավել արդյունավետ մակարդակի բարձրացնելու համար»․ ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ

01 սեպտեմբերի 2022 | | Լուրեր, 2022

Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները քննարկվեցին սեպտեմբերի 1-ին Երևանի «Անի պլազա» հյուրանոցում կազմակերպված Հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում։ Իրանական կողմից մասնակացնում էին ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի պետական և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակությունը՝ նահանգապետ Աբեդին Խոռամի գլխավորությամբ, Հայաստանը ներկայացնում էր ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը։

«Արևելյան Ատրպատականի նահանգապետի գլխավորությամբ նման ներկայացուցչական պատվիրակության այս այցը վառ վկայությունն է, թե Իրանում որքան մեծ նշանակություն է տրվում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»,-նշեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նրա խոսքով՝ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, պատմական, մշակութային ու տնտեսական կապերը դարերի ավանդույթներ ունեն, սերտ են նաև կապերը քաղաքական առումով։ Ըստ դեսպանի՝ մեծ է ակնկալիքը, որ համաժողովի արդյունքում երկու կողմերի գործարարները, փոխանակվելով անհրաժեշտ տեղեկատվությամբ, կգտնեն փոխգործակցության նոր հնարավորություններ, կգան գործնական պայմանավորվածությունների։

Ցուցադրվեցին ԻԻՀ Արևելյան Ատրպատականի տնտեսական պատկերն ու ներուժը ներկայացնող ֆիլմեր։ Նահանգապետ Աբեդին Խոռամը կարևորեց փոխադարձ ճանաչողությունը, անհրաժեշտ տեղեկատվական փոխանակումը՝ որպես երկկողմ գործակցության հաստատման ու զարգացման գրավական։ Նրա ներկայացմամբ՝ տնտեսության գերակշիռ ոլորտների առումով նահանգը երկրում առաջատար դիրք է գրավում, այստեղով է անցնում Մետաքսի մեծ ճանապարհի իրանական հատվածը, առկա է օդային, ճանապարհային և երկաթուղային հաղորդակցության զարգացած ցանց։ Նահանգում է գտնվում «Արաս» ազատ տնտեսական գոտին, որը սահմանակից է Հայաստանին և էական արտոնություններ է տրամադրում այդտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներին։ Արևելյան Ատրպատականում գործում են առաջատար մեքենաշինական, նավթավերամշակման, գյուղմթերքների, շինանյութերի արտադրության, մետաղամշակման, գորգագործության, այլ ուղղությունների ձեռնարկություններ, կապիտալ ներդրումների, առողջապահական, գիտակրթական, զբոսաշրջության արդիական համակարգեր։ Նահանգապետի համոզմամբ՝ առկան են բոլոր նախադրյալները երկկողմ փոխգործակցությունը նոր, առավել արդյունավետ մակարդակի բարձրացնելու համար։

Նահանգապետի տնտեսության գծով տեղակալ Մոհամադ Քալամին, անդրադառնալով դեռևս չօգտագործված ներուժին, ընդգծեց, որ հենց Արևելյան Ատրպատականով է անցնում Հյուսիս-Հարավ ճանապարհը, և Հայաստանի հետ համագործակցությամբ Իրանը հնարավորություն է ստանում հաղորդակցվելու աշխարհի տարեր ուղղություններով։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին, ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարևորեց համանման միջոցառումների հաճախակի անցկացումը, ինչը կնպաստի երկկողմ գործակցության հնարավորությունների բացահայտմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, հետագա տնտեսական ինտեգրացիային։ Վերջինիս առումով նա ընդգծեց նաև մշակութային կապերի խորացման կարևորությունը՝ որպես գործակցության բարենպաստ միջավայր ձևավորող գործոն։

Համաժողովին հաջորդեցին հայ և իրանցի գործարարների երկկողմ բանակցությունները։

Հիշեցնենք, որ գործարար համաժողով անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ներկայացուցիչների՝ հուլիսի 4-ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Օրենսդրական դաշտն ու հանրային քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը• Հայ-լիտվական գործարար համաժողով և ցուցահանդես Երևանում• Թափոնների կառավարում․ քննարկվեցին արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում• «Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ մեծ ծավալների բացակայություն և որակ»․ ՀԱԳՄ նախագահ• «Մասնավոր-պետություն երկխոսությունը երկուստեք շահեկան է, որում ծնվող արդունքները ծառայում են տնտեսական մթնոլորտի բարելավմանը» - Արսեն Ղազարյան• Բաշկորտոստանի գործարարների պատվիրակությունը հյուրընկալվեց ՀԱԳՄ-ում• Մենք գործիքներ ունենք՝ թուրքական տնտեսական էքսպանսիային դիմադրելու. Արսեն Ղազարյան• «Հայաստանը բոլոր հիմքերն ունի առողջապահական տուրիզմի և դեղագործության տարածաշրջանային կենտրոն դառնալու համար» Արսեն Ղազարյան• Հայ գործարարների պատվիրակությունը ճանաչողական այցով եղավ Լիտվայում

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center