«Դոյչե տելեկոմի» պատվիրակությունը՝ ՀԱԳՄ-ում

30 օգոստոսի 2022 | | Լուրեր, 2022

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 30-ին հյուրընկալվեց գերմանական «Դոյչե տելեկոմ» ընկերության պատվիրակությունը՝ ցանցային տեխնոլոգիաների գծով ղեկավար, Telecom IT Lidership թիմի անդամ Մատիս Դիժկուիզենի գլխավորությամբ։ Վերջինս, ներկայացնելով Եվրոպայում հեռահաղորդակցական ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի գործունեությունը, այդ թվում՝ Ռուսաստանում, տեղեկացրեց, որ մտադրություն ունեն աշխատանքներ ծավալել նաև Հայաստանում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում։

Հյուրերի խնդրանքով ՀԱԳՄ անդամ գործարարները ծանոթացրին Հայաստանի տնտեսական իրավիճակին, օրենսդրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած կացությանը, առավելություններին և առանձնահատկություններին։ Միության նախագահության անդամ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի ներկայացմամբ՝ մեր երկրում հաստատված առաջատար ՏՏ ընկերությունները շարունակում են ընդլայնել իրենց գործունեությունը, ստեղծվում են նորերը, այդ թվում՝ մարզերում, ինչի լավագույն գրավականը, նախևառաջ, երկրում առկա մարդկային որակյալ ներուժն է։ Ձևավորված է համապատասխան ենթակառուցվածք, օրենսդրական հիմք, կրթական ու մասնագիտական  վերապատրաստման արդյունավետ համակարգ։

ՀԱԳՄ խորհրդի անդամ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանգամանալի անդրադարձավ երկրի հեռահաղորդակցության ոլորտին, ներկայացրեց առկա իրավիճակը, հեռանկարները։

Խոսք գնաց գործարար միջավայրի առանձնահատկություններից, տնտեսական ծրագրերում սփյուռքահայերի մասնակցությունից, ոլորտը նոր մասնագետներով համալրելու կրթական գործընթացներից։ ՀԱԳՄ ներկայացուցիչները պատասխանեցին արտասահմանցի գործընկերների բազմաթիվ հարցերի։

ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանն, անդրադառնալով Միության գործունեությանը, պատրաստակամություն հայտնեց հայաստանյան շուկայում աշխատանքներ ծավալելու պարգայում ամենայնս աջակցել գերմանական ընկերությանը։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից• Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները• «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար• «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն• ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center