Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ

11 օգոստոսի 2022 | | Լուրեր, 2022

Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հանդիպումն անդամ երկրների գործարար համայնքները ներկայացնող պատվիրակությունների հետ՝ ԵՏՀ-ի կոլեգիայի էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Բակիտջան Սագինտաևի նախագահությամբ։

Հանձնաժողովի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին այն կատարված ու ընթացիկ աշխատանքները, որոնք միտված են տարբեր ժամանակներում անդամ երկրների կողմից բարձրացված խնդիրների հաղթահարմանը։ Այդ թվում անդրադարձ եղավ հայկական կողմից օրակարգ ներառված խնդիրներին, մասնավորապես՝ «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ», փոխադրումների ժամանակ թանկարժեք ապրանքների փաստաթղթավորմանը, «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին»  ԵԱՏՄ դրույթներին, ԱԱՀ-ի հաշվարկման ու վերադարձման անհարկի բարդացմանը, 25%-ից ավելի թնդության սպիրտային խմիչքների՝ ՀՀ-ում գրանցված ավտոմեքենաներով դեպի Ռուսաստան առաքման արգելքին, Միության շրջանակներում դեղերի գրանցման փոխադարձ ճանաչմանը, բեռնափոխադրումների դյուրացմանն ու նոր հնարավորությունների բացահայտմանը վերաբերող հարցերին։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման կազմակերպման և կատրված աշխատանքների հանգամանալի ներկայացման համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանն առաջարկեց խնդիրներին առնչվող տեղեկությունները, բարդությունները և հնարավոր լուծումները գրավոր տեսքով ևս ներկայացվեն՝ վերլուծման ու հետագա մշակումների համար։ Հայաստանի բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Եղիշե Հովհաննիսյանն առաջարկվեց մշակել ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտային հաղորդակցության հայեցակարգ, ինչը կօգնի գտնել շատ հարցերի լուծումներ՝ հաշվի առնելով նաև Հայաստանի առաձնահատուկ կարգավիճակը՝ պայմանավորված Միության հետ ընդհանուր սահման չունենալով։

Գոհունակություն հայտնելով շահագրգիռ մասնակցության համար՝ Բակիտջան Սագինտաևը հավաստիացրեց, որ հնչած կարծիքները ևս համապատասխան ստորաբաժանումների կողմից քննության կառնվեն, կկազմվեն համապատասխան արձանագրություններ, կմշակվեն հնարավոր լուծումները։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Գործարարները ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնեն աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար» - Արսեն Ղազարյան• Երևանում բացվեց Արմենիա էքսպո-2022 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը• ԱՐՄԵՆԱԼ-ի հովանավորությամբ Դավիթ Մելքոնյանը կմասնակցի շախմատի աշխարհի մանկական առաջնությանը• ՄԱՀԱՑԵԼ Է ԷՄԻԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ• «Առկա են բոլոր նախադրյալները հայ-իրանական տնտեսական կապերն առավել արդյունավետ մակարդակի բարձրացնելու համար»․ ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ• «Դոյչե տելեկոմի» պատվիրակությունը՝ ՀԱԳՄ-ում• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը• «Տնտեսությունում առկա ներկա իրավիճակում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center