Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը

28 հուլիսի 2022 | | Լուրեր, 2022

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացրած խնդիրների ու դրանց լուծման ընթացքին էր նվիրված Հանձնաժողովի և ՀԱԳՄ անդամների միջև հուլիսի 28-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպումը, որը կայացավ հեռավար։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև մասնագիտացված կառույցների ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը կարևորեց ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացումը, տնտեսական գործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համախմբումը։

Ներկայացված բազմաթիվ խնդիրների թվում էր «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ Ըստ Հայաստանի բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Եղիշե Հովհաննիսյանի՝ առաջարկվող կարգով նախատեսվում է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։ Թեեւ հարցը քննարկվել է Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահության նիստում  և ներկայացվել համապատասխան ընթացակարգերի իրականացմանը, սակայն դեռ սպասում է վերջնական կարգավորմանը։ 

Իր լուծմանը երկար սպասող հարցերից է նաև փոխադրումների ժամանակ թանկարժեք ապրանքների փաստաթղթավորումը։ ԵԱՏՄ շրջանակներում ուղիղ ինքնաթիռային թռիչքների առկայության պարագայում թանկարժեք ապրանքները մաքսային մարմինների կողմից չեն հայտարարագրվում և կապարակնքվում, նշագրում չի իրականացվում։  Ոսկերչական արտադրանքի և թանկարժեք քարերի փոքր ծավալների պայմաններում, ԵԱՏՄ անդամ  երկրների ավիաընկերությունների և օդանավակայանների պատասխանատվությունը որոշակիացված չէ, մեծ է ինչպես կորուստների, այնպես էլ ապօրինի շրջանառության  հավանականությունը։ ՀԱԳՄ խորհրդի անդամ Արտավազդ Յախշիբեկյանի ներկայացմամբ՝ երկրների միջև երկկողմ համագործակցության շնորհիվ խնդիրը գործնականում հաջողվել է կարգավորել, սակայն միասնական որոշում այդպես էլ կայացված չէ։

Բարձրացված հարցերը ներառում են «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին»  ԵԱՏՄ դրույթներին, ԱԱՀ-ի հաշվարկման ու վերադարձման անհարկի բարդացմանը, 25%-ից ավելի թնդության սպիրտային խմիչքների՝ ՀՀ-ում գրանցված ավտոմեքենաներով դեպի Ռուսաստան առաքման արգելքին, Միության շրջանակներում դեղերի գրանցման փոխադարձ ճանաչմանը, բեռնափոխադրումների դյուրացմանն ու նոր հնարավորությունների բացահայտմանը և այլ ոլորտներին առնչվող խնդիրներ։ ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի գնահատմամբ՝ ինտեգրացիոն գործընթացներին խոչընդոտող խնդիրները շատ դանդաղ են իրենց հանգուցալուծումները ստանում, հաճախ դանդաղում է հարցերի քննարկման ընթացակարգը։

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանն անդրադարձավ տնտեսական ինտեգրացիայի ներուժին, դրան խոչընդոտող հանգամանքներին, ընդլայնման հնարավորություններին։

Շնորհակալություն հայտնելով հայ գործարարներին շահագրգիռ մասնակցության համար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Բակիտջան Սագինտաևը նշեց, որ անընդունելի են առաջադրվող հարցերի քննարկման ձգձգումները։ Նրա խոսքով՝ ավելի լավ է միանգամից նշել, թե որ արգելքները կարելի է հաղթահարել ու գտնել ուղիներ, իսկ որոնք են անհնարին լուծել։ «Բոլոր դեպքերում մեր միասնական խնդիրն է զարգացնել անդամ երկրների տնտեսությունները, մեծացնել փոխադարձ ապրանքաշրջանառությունը, խորացնել ինտեգրացիոն գործընթացները, վերացնել դրանց խոչընդոտող գործոնները»,-նշեց նախարարը։ Նա հավաստիացրեց, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից բարձրացված հարցերը մանրակրկիտ քննության կառնվեն, կկազմակերպվի ևս մեկ համանման քննարկում՝ հարցերին գործնական լուծումներ տալու նպատակով։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Օրենսդրական դաշտն ու հանրային քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը• Հայ-լիտվական գործարար համաժողով և ցուցահանդես Երևանում• Թափոնների կառավարում․ քննարկվեցին արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում• «Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ մեծ ծավալների բացակայություն և որակ»․ ՀԱԳՄ նախագահ• «Մասնավոր-պետություն երկխոսությունը երկուստեք շահեկան է, որում ծնվող արդունքները ծառայում են տնտեսական մթնոլորտի բարելավմանը» - Արսեն Ղազարյան• Բաշկորտոստանի գործարարների պատվիրակությունը հյուրընկալվեց ՀԱԳՄ-ում• Մենք գործիքներ ունենք՝ թուրքական տնտեսական էքսպանսիային դիմադրելու. Արսեն Ղազարյան• «Հայաստանը բոլոր հիմքերն ունի առողջապահական տուրիզմի և դեղագործության տարածաշրջանային կենտրոն դառնալու համար» Արսեն Ղազարյան• Հայ գործարարների պատվիրակությունը ճանաչողական այցով եղավ Լիտվայում

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center