«Տնտեսությունում առկա ներկա իրավիճակում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»․ Արսեն Ղազարյան

13 հուլիսի 2022 | | Լուրեր, 2022

Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը, ստեղծված մարտահրավերները, բարեփոխումների շրջանակներում իրականացվող քայլերը, գործարարության առջև ծառացած խնդիրներն էին ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարաների միության նախագահության՝ հուլիսի 12-ին կայացած նիստի օրակարգում։ «Աշխարհաքաղաքական և տնտեսական ներկա իրողությունները նոր մարտահրավերներ ու հնարավորություններ են ստեղծել մեր տնտեսության համար, և այս տուրբուլենտ շրջանում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»,- նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Նիստի մասնակիցները, մասնավորապես, անդրադարձան այնպիսի հրատապ հարցերի, ինչպիսիք էին ֆինանսաբանկային համակարգում ստեղծված իրավիճակը, բեռնափոխադրումների ու լոգիստիկ, գյուղմթերքների մթերման, գյուղատնտեսական հողերի խոշորացման, տնտեսական օրենսդրությանն առնչվող խնդիրները։

Նշվեց, որ մի շարք գործոններով պայմանավորված` ազգային դրամի արժևորումը էապես խոչընդոտում է հայրենական ապրանքների արտահանմանը։ Այն զգալի հարված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար, որոնց շրջանառության գերակշիռ մասն իրականացվում է արտարժույթով։ Էապես տուժում են նաև արտաքին տրանսֆերներից օգտվողները։ Առկա կացությունը վերլուծելու, խնդիրները խորքային քննարկելու և համարժեք քայլեր մշակելու նպատակով որոշվեց անցկացնել կլոր սեղան` բաց քննարկման հարվիրելով ֆինանսաբանկային ոլորտի պատասխանատուների, փորձագետների, գործարարների։

Հայաստանյան արտադրանքի արտահանման լուրջ խոչընդոտ է բեռնափոխադրումների խնդիրը, որը պայմանավորված է ինչպես Լարսի անցակետի ծանրաբեռնվածությամբ ու առաջացած խցանումներով, այնպես էլ ծովային բեռնափոխադրումերում ստեղծված դժվարություններով։ Իրեն զգացնել է տալիս նաև հանրապետությունում առկա բեռնափոխադրող ավտոմեքենաների ոչ բավարար քանակությունը։ Արդյունքում դժվարացել են ինչպես գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացը, այնպես էլ արտաքին գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների կատարումն ու պայմանավորված ժամկետներում առաքումների ապահովումը։ Առաջարկվեց ՀԱԳՄ հարթակը և մասնագիտական կարողություններն օգտագործելով, քննարկումներ կազմակերպել՝ հիմնախնդրի հաղթահարման ուղիներ գտնելու համար։

«Պետք է ակտիվացնել գործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով՝ թե պետական պատկան մարմինների, թե տնտեսվարող և հանրային շրջանակների հետ՝ տնտեսության կայունացման ու առաջմղման խոչընդոտներն ու նպաստող գործոնները բացահայտելու և լուծումներ մշակելու համար»,- ասաց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Նիստում քննարկվեց ու հաստատվեց հարցերի այն շրջանակը, որոնք Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կներկայացնի ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի նորանշանակ անդամ (նախարար) Բակիտժան Սագինտաևի հետ առաջիկայում կայանալիք աշխատանքային հանդիպման ժամանակ։

Լսվեց նաև հաշվետվություն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ՀԱԳՄ կատարած աշխատանքների վերաբերյալ։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Գործարարները ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնեն աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար» - Արսեն Ղազարյան• Երևանում բացվեց Արմենիա էքսպո-2022 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը• ԱՐՄԵՆԱԼ-ի հովանավորությամբ Դավիթ Մելքոնյանը կմասնակցի շախմատի աշխարհի մանկական առաջնությանը• ՄԱՀԱՑԵԼ Է ԷՄԻԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ• «Առկա են բոլոր նախադրյալները հայ-իրանական տնտեսական կապերն առավել արդյունավետ մակարդակի բարձրացնելու համար»․ ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ• «Դոյչե տելեկոմի» պատվիրակությունը՝ ՀԱԳՄ-ում• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center