«ԿԱՆԱՉ» ՏԵՔՍՏԻԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ին: Այն ֆինանսավորվում է Եվրապալատի կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար «Միավորելով ընկերություններին» (EU4B Connecting Companies ENI / 2019 / 411-865) նախագծի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի (LATIA) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (UMBA) կողմից:
Ծրագրի երկու հիմնական նպատակներն են.
-
Նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը՝ կայուն գործելաոճի և գործնական վարքագծի խթանման միջոցով
-
Բարելավել շուկաների հասանելիությունը՝ ստեղծելով և խթանելով Հայաստանի և Լիտվայի (նաև ԵՄ շուկա) տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջև կապերը:
Ծրագիրը կձգտի զարգացնել տեղական ՓՄՁ-ների գիտելիքները կայուն արտադրական պրակտիկայի վերաբերյալ՝ գործընկերների հետ գիտելիքների փոխանակման միջոցառումների ընթացքում: Կլուսաբանվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կայունության ստանդարտները, կանոնակարգերը և հավաստագրման սխեմաները, էկոլոգիապես մաքուր հումքը և դրա ձեռք բերման եղանակները, շրջանաձև տնտեսության տարրերը և այլն:
Գիտելիքի փոխանակման ընթացքում ձեռք բերված արդյունքները, լավագույն փորձը և քաղված դասերը կներառվեն «ԵՄ շուկա պատասխանատու արտահանողների ուղեցույց» ձեռնարկում:
Հայ և լիտվական ՓՄՁ-ների միջև գործարար կապերի հաստատումը կիրականացվի գործարարների միմյանց փոխկապակցելու /B2B matchmaking/ մեթոդաբանության միջոցով: Կկազմակերպվեն ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումներ։ Գործընկեր երկրներում կկազմակերպվեն Հայաստանի և Լիտվայի թեթև արդյունաբերության ոլորտի արտադրանքի ցուցադրություն և երկուստեք գործարար հանդիպումներ:
Ձեռք բերված արդյունքները շարունակական դարձնելու համար կստեղծվի Լիտվայի և Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի գործարարների էլեկտրոնային տեղեկատվական հարթակ, որը կօգնի համապատասխանեցնել ներգրավված ընկերությունների առաջարկը և պահանջարկը:
Տեղեկատվական թերթիկ տեսնել ներբեռնել
Տեղեկատվական պորտալ Արտահանողի ուղեցույց
Ամփոփիչ տեսանյութ Հայտարարություն
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել