Մեկնաբանվեցին ՀՀ Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերով նախատեսված փոփոխությունները

16 հունիսի 2022 | | Լուրեր, 2022
Թեգեր՝

2022թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը։ Գործող օրենսդրության համեմատությամբ տնտեսական հանցագործությանը վերաբերող և հարակից այլ հոդվածներում կատարված փոփոխություններին ծանոթացնելու նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հունիսի 15-ին «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում կազմակերպել էր իրազեկման սեմինար, որը վարեց ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Ռուբինա Մխիթարյանը։

Բանախոսը նշեց, որ բարեփոխումների նպատակը դատաիրավական օրենքների առավել հստակեցումն է, վերասոցիալականացումը՝ մարդուն հասարակությունից չմեկուսացնելը, այլ վերադարձնելը հասարակություն։ Միշտ չէ, որ պատիժը վերադաստիարակում է դատապարտյալին, ավելին՝ հաճախ ամբողջապես խաթարում է նրա հոգեկան աշխարհը և խորթացնում հասարակությունից։ Ուստի ոչ ծանր հետևանքներով տնտեսական հանցանքների դեպքում առավել նպատակահարմար է անձին մեկուսացնել հենց տնային պայմաններում՝ էլեկտրոնային կապի վերահսկողության ներքո։ Ըստ Ռուբինա Մխիթարյանի՝ վերանայվել են անձին պատասխանատվության ենթարկելու հիմքերը, ազատության սահմանափակումները, մեղմացվել առանձին դրույթներ, հստակեցվել որոշ իրավակարգավորումներ, ոչ ծանր հանցագործությունների դեպքում նվազեցվել են ազատազրկումները։

Բանախոսը պարզաբանեց, որ օրենսգրքերը 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մասնակիորեն։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կկիրարկվեն 2023 թվականի հունվարի 1-ից, իսկ ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթները՝ գալիք տարվա հուլիսի 1-ից։ Կարգապահական գումարտակում պահելու վերաբերյալ դրույթները կգործեն գումարտակները ստեղծելուց և շահագործման հանձնելուց հետո՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

Իրազեկման սեմինարի երկրորդ փուլը կկայանա հունիսի 29-ին։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center