Թբիլիսիում կազմակերվեց Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակին նվիրված ցուցահանդես

06 հունիսի 2022 | | Լուրեր, 2022

Վրաստանի մայրաքաղաքի Ազատության հրապարակում հունիսի 5-ին բացվեց հին ավտոմեքենաների միացյալ ցուցահանդես, որտեղ իրենց անդամների յուրահատուկ նմուշներն էին ներկայացրել Հայաստանի և Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիաները։

Ցուցահանդեսը հերթականն էր այն միջոցառումներից, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, ի նշանավորումն հայ մեծանուն գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի, իրականացնում է տարվա ընթացքում։

Հայ մասնակիցները Թբիլիսի էին ժամանել ավտոարշավով, որին նախորդել էր համանման ցուցահանդեսի կազմակերպումը հունիսի 4-ին, Երևանում։ Թբիլիսյան համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումից հետո Երևանից ժամանած պատվիրակությանը՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ, ՀԱԳՄ խորհրդի անդամ Գագիկ Աղաջանյանի գլխավորությամբ, ընդունեց Թբիլիսիի ավագանու խորհրդի տրանսպորտային հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Շալվա Օգբաիձեն։ Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում ՀՀ արդակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը և վրացահայ հասարակական-քաղաքական գործիչ, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդյանը։ Հյուրերին ներկայացվեց քաղաքապետարանի հարուստ պատմությունը, որում իրենց զգալի ավանդն են ունեցել նաև հայ գործիչները, քննարկվեցին երկկողմ համագործակցության հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։

Հենց քաղաքապետարանում էլ համագործակցության հուշագիր ստորագրվեց Հայաստանի և Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիաների միջև։ Ըստ Գագիկ Աղաջանյանի՝ երկու կառույցներն արդեն իսկ ունեին փոխգործակցության, միջազգային մրցույթների համատեղ կազմակերպման հարուստ ավանդույթ, այժմ խոսքը գնում է ավտոմոբիլային նոր բնույթի միջոցառումների անցկացման, այդ թվում՝ հին ավտոմեքենաների մասնակցությամբ ավտոարշավների ու ցուցահանդեսների մասին։

Հայաստանից ժամանած պատվիրակությունն այելեց  նաև Թբիլիսի Ս․ Էջմիածին եկեղեցի, հարգանքի տուրք մատուցեց բակում կանգնեցված Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրու մոտ։ Հաջորդիվ այցելությունն էր հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոն, որտեղ խնկարկվեց հայ նվիրական մեծերի հիշատակը։

Հունիսի 5-ի երեկոյան ՀԱՖ ավտոշարասյունը վերադարձավ Երևան։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Օրենսդրական դաշտն ու հանրային քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը• Հայ-լիտվական գործարար համաժողով և ցուցահանդես Երևանում• Թափոնների կառավարում․ քննարկվեցին արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում• «Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ մեծ ծավալների բացակայություն և որակ»․ ՀԱԳՄ նախագահ• «Մասնավոր-պետություն երկխոսությունը երկուստեք շահեկան է, որում ծնվող արդունքները ծառայում են տնտեսական մթնոլորտի բարելավմանը» - Արսեն Ղազարյան• Բաշկորտոստանի գործարարների պատվիրակությունը հյուրընկալվեց ՀԱԳՄ-ում• Մենք գործիքներ ունենք՝ թուրքական տնտեսական էքսպանսիային դիմադրելու. Արսեն Ղազարյան• «Հայաստանը բոլոր հիմքերն ունի առողջապահական տուրիզմի և դեղագործության տարածաշրջանային կենտրոն դառնալու համար» Արսեն Ղազարյան• Հայ գործարարների պատվիրակությունը ճանաչողական այցով եղավ Լիտվայում

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center