Ցուցահանդես և ավտոարշավ՝ ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի

04 հունիսի 2022 | | Լուրեր, 2022

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի, հունիսի 4-ին կազմակերպել էին հին մեքենաների ցուցահանդես, որին հաջորդեց ավտոարշավ դեպի Վրաստանի մայրաքաղաք։

Մինչ միջոցառման մեկնակը գործարարներն ու մասնակիցները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին։

Ցուցահանդեսին ներկայացված էին 40 և ավելի տարի առաջ արտադրված մի քանի տասնյակ մեքենա։ Ըստ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ, ՀԱԳՄ խորհրդի անդամ Գագիկ Աղաջանյանի՝ հենց ցուցահանդեսին ներկայացված հին մեքենաներով էլ կիրականացվի ավտոարշավ դեպի Թբիլիսի։ Այստեղ ևս քաղաքապետարանի դիմաց՝ Ազատության հրապարակում, կկազմակերպվի հին ավտոմեքենաների ցուցահանդես, ավտոարշավի մասնակիցների պատվիրակությունը կհանդիպի Թբիլիսիի ավագանու ղեկավարության հետ։

Հայ գործարարներն իրենց հարգանքի տուքը կմատուցեն Թբիլիսի Ս․ Էջմիածին եկեղեցու բակում կանգնեցված Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրու մոտ, եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ։ Նախատեսված է նաև այցելություն հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոն։

Ավտոարշավի մասնակիցներին Փարիզից իր ողջույնի ուղերձն էր հղել մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծոռ Միքայել Մանթաշյանցը։

Սուրբ Աննա եկեղեցում արշավորդներին օրհնեց և բարի ճանապարհ մաղթեց հոգևոր սպասավոր Տեր Զենոնը։

Միջոցառումները ներառված են այն ծրագրի շրջանակում, որ ՀԱԳՄ-ն, ի նշանավորումն հայ մեծանուն գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի, իրականացնում է տարվա ընթացքում։

   
   
Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Գործարարները ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնեն աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար» - Արսեն Ղազարյան• Երևանում բացվեց Արմենիա էքսպո-2022 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը• ԱՐՄԵՆԱԼ-ի հովանավորությամբ Դավիթ Մելքոնյանը կմասնակցի շախմատի աշխարհի մանկական առաջնությանը• ՄԱՀԱՑԵԼ Է ԷՄԻԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ• «Առկա են բոլոր նախադրյալները հայ-իրանական տնտեսական կապերն առավել արդյունավետ մակարդակի բարձրացնելու համար»․ ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ• «Դոյչե տելեկոմի» պատվիրակությունը՝ ՀԱԳՄ-ում• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center