«Նորարարություն և սոցիալական ձեռներեցություն»․ Էրազմուս ծրագրի ներկայացուցիչները՝ ՀԱԳՄ-ում

01 հունիսի 2022 | | Լուրեր, 2022
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մայիսի 31-ին հյուրընկալվեցին եվրոպական Էրազմուս ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած մասնագետները, որոնք ներկայացնում էին Պորտուգալիան, Իսպանիան, Հունգարիան, Մոլդովան, Իտալիան, Բուլղարիան, Ռումինիան։

ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ անցկացված համատեղ քննարկաման թեման էր «Նորարարություն և սոցիալական ձեռներեցությունը», որի ընթացքում կողմերն անդրադարձան իրենց երկրներում տնտեսության զարգացմանը զուգընթաց՝ սոցիալական ուղղվածության գործունեությունը խթանող միջոցներին ու նախաձեռնություններին։ Ներկայացվեցին համապատասխան առկա իրավական դաշտի կարգավորումները, գործարարության և սոցիալական կառույցների համագործակցության եղանակները, գործընթացներում պետական ու տեղական ինքնակառավարման մարմնների դերակատարությունը, բերվեցին օրինակելի մեթոդներ, ընդգծվեց վերջիններիս կատարելագործման ու տեղայնացման անհրաժեշտությունը։

Հյուրերի խնդրանքով ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրեց Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, ներդրումային հնարավորություններն ու առավելությունները, իրականացվող սոցիալական ծրագրերը։ Ընդգծվեց այն դերակատարությունը, որ Հայաստանը՝ որպես կապող օղակ, կարող է ունենալ ԵՄ և ԵԱՏՄ, ինչպես նաև աշխարհագրական տարբեր դիրքավորում ունեցող շուկաների միջև։

Եվրոպական Էրազմուս ծրագրի ներկայացուցիչները Հայաստանում կլինեն մինչև հունիսի 4-ը, այդ ընթացքում հանդիպուներ ու փորձի փոխանակում կունենան տարբեր պատկան կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ։

   

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center