ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը

17 մայիսի 2022 | | Լուրեր, 2022
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, մայիսի 16-ին հանդիպում է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։

Գործարարների խնդրանքով նախարարը հանգամանալից տեղեկատվություն է ներկայացրել մշակվող հարկային բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես մանրամասնել հանքարդյունաբերության ոլորտում նախատեսվող քայլերը։ Կարևորվել է պետություն-մասնավոր հատված երկխոսության հետագա խորացման անհրաժեշտությունը, հատկապես՝ կապված եկամուտների համընդհանուր հայտարարագրման աստիճանական ներդրման և տրանսֆերային գնագոյացման ու հարկային քաղաքականության մշակման հարցերում։

ՀԱԳՄ նախագահը անդրադարձել է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթի առնչությամբ գործարարների ունեցած մոտեցումներին ու առաջարկներին, նկատառումներ ներկայացրել պետական սուբսիդավորմամբ լաստանավային բեռնափոխադրումների կազմակերպման, ինչպես նաև Առողջապահության համապարփակ ապահովագրության հայեցակարգի առնչությամբ։

Արսեն Ղազարյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը` այդ առումով ընդգծելով ՀԱԳՄ մասնագիտական, վերլուծական կարողությունների հետագա զարգացումը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀԱԳՄ փոխնախագահներ Ներսես Կարամանուկյանն ու Քրիստ Փիլոսյանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center