«Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության հայելին են». Սուրեն Նազինյան

04 մայիսի 2022 | | Լուրեր, 2022
Թեգեր՝

Երկու տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանի ցուցահանդեսային կյանքում իր ուրույն դերակատարությունն ունի «Լոգոս էքսպո կենտրոնը», որի գործունեության շնորհիվ է, որ հանրապետությունում հիմք դրվեց առևտրաարդյունաբերական ամենատարբեր թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպմանը՝ այն բարձրացնելով միջազգային մակարդակի։ Ընկերության գործունեության, ցուցահանդեսային ոլորտի խնդիրների ու հեռանկարների մասին է մեր զրույցը  «Լոգոս էքսպո կենտրոնի» գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի հետ։

- Պարոն Նազինյան, ինչպե՞ս ծնվեց հենց ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվելու գաղափարը, ոլորտ, որի ավանդույթները մեզանում ձևավորված չէին և գործարար առումով հեշտերից չէ։

- «Լոգոս էքսպո կենտրոնը» առաջին ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում և ստեղծվել է 1999 թվականին։ Այդ շրջանում երկրի տնտեսությունն ապրում էր բավականին բուռն զարգացում, իսկ ցուցահանդեսային գործունեություն ընդհանրապես չէր իրականացվում։ Կային փոքր, տեղային ցուցահանդեսներ, որոնք կազմակերպում էին մասնագիտական միությունները, բայց առանձին ցուցահանդեսային ընկերություն, որը կկարողանար մասնագիտացված կերպով զբաղվել մեծածավալ ցուցադրությունների կազմակերպմամբ, բացակայում էր։ Ձևավորվել էր համապատասխան պահանջարկ, ինչի արդյունքում էլ ստեղծվեց մեր ընկերությունը։

Առաջինը «Կրթություն և կարիերա» ցուցահանդեսն էր, որն անցկացվեց 2000 թվականին, հաջորդ տարի կազմակերպեցինք առաջին «Արմենիա էքսպո»-ն, որոնց հաջորդեցին բազմաթիվ թեմատիկ ցուցահանդեսներ։

Ստեղծման առաջին իսկ օրից և գործունեության ողջ ընթացքում որպես գործընկեր կառույց մեր կողքին եղել և մեծապես սատարել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ցուցահանդեսներում հանդես գալով որպես համակազմակերպիչ։

- Ի՞նչ հարթակների վրա տրվեց մեկնարկը, ցուցասրահների ընտրության խնդիր չի՞ առաջանում։

- Առաջին մի քանի տարին ցուցահանդեսներն անցկացվում էին Հայաստանի նկարիչների միության դահլիճում, որը հնարավորություն էր տալիս ցուցադրություն կազմակերպել ընդամենը շուրջ 150 քմ տարածքի վրա։ Աստիճանաբար ցուցահանդեսները տեղափոխվեցին ՀՀ Կառավարության շենքի սրահ, այնուհետև օգտագործվեցին նաև  Մոսկվայի տան տարածքը, «Դինամո» մարզադահլիճը, որտեղ անցկացվում էր շինարարական ցուցահանդեսը։ Տարիներ անց ներառվեց նաև Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որտեղ առ այսօր անցկացնում ենք «Արմենիա էքսպո»-ն։ 2015 թվականից Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի շենքում հիմնվեց «Երևան էքսպո»-ն, որն այսօր դարձել է հիմնական ցուցահանդեսային համալիր։  

- Ի՞նչ ուղղություններ եք ներառում ցուցահանդեսներում։ Պարբերաբար կազմակերպվողներից բացի, լինո՞ւմ են, արդյոք, հանպատրաստից ծնվող ցուցահանդեսներ։

-Տարվա ընթացքում  կազմակերպում ենք 6-8 ցուցահանդես, տարբեր ոլորտներում։ Արդեն նշվածներից բացի  ավանդաբար կազմակերպում ենք «Առողջապահություն և դեղագործություն», «Հայարտ էքսպո», «Մանկության աշխարհ», «Լեդի էքսպո», «Մթերք և խմիչք էքսպո», «Կովկաս․ շինարարություն և նորոգում» ցուցահանդեսները։

Ցավոք, վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունում դժվարանում ենք գտնել նոր ոլորտ, որի համար ցուցահանդես կազմակերպելու պահանջարկ լիներ։ Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտնտեսության հայելին են։ Ինչպես զարգանում է տնտեսությունը, այնպես էլ ձևավորվում է ցուցահանդեսի պահանջարկը։ Ցուցահանդեսային ոլորտը տնտեսությանը համապատասխան վերելք կամ անկում է ապրում։

- Ձեր ընկերության կողմից կազմակերպվող ցուցահանդեսները հանրային ի՞նչ խմբերի են առավելապես ուղղված։ Դրանց հիմնական հասցեատերը տեղական տնտեսվարողնե՞րն են, թե՞ արտերկրի գործընկերները։

- Մեր ընկերության ուժեղ կողմը համարվում է այն, որ կազմակերպում է բացառապես միջազգային ցուցահանդեսներ։ Ավանդաբար դրանց իրենց մասնակցությունն են ունենում գործարարներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, եվրոպական մի շարք երկրներից։ Դա մեր ընկերության ռազմավարությունն է եղել առաջին իսկ օրից։ Հայաստանյան շուկան բավական փոքր է, և եթե անցկացնեինք տեղային ցուցահանդեսներ, ապա դրանք արդյունավետ չէին կարող լինել։ Ուստի, ի սկզբանե նպատակ էր դրվել Հայաստանը դարձնել որոշակի հարթակ, որտեղ կհանդիպեն հյուսիսային, արևմտյան, Իրանի, տարածաշրջանի և արաբական աշխարհի, շուկաները։ Ստեղծենք հարթակ, որտեղ հայկական կողմն էլ կկարողանա արդյունավետ մասնակցություն ունենալ։

- Ի՞նչ խնդիրների է բախվում ցուցահանդեսային գործունեությունը մեր երկրում։

- Առաջին խնդիրը մեր երկրի փոքր շուկան է։ Ունենք առավելագույնը երեք միլիոնանոց ներքին շուկա, ինչն ինքնըստինքյան խնդիր է։ Ցուցահանդեսային գործունեության զարգացվածության աստիճանն անմիջականորեն կախված է տնտեսության զարգացվածության մակարդակից։ Եթե որևէ ոլորտ զարգանում է, այդտեղ կարող է ծնվել ցուցահանդեսային պահանջարկ, և՝ հակառակը։ Այսպիսով՝ հիմանկան խնդիրը փոքր տնտեսություն ունենալն է, վերջինիս դանդաղ աճը։

Ինչ խոսք, խնդիրներից է նաև առկա փակ սահմանները։ Նաև այն, որ մեր որոշ հարևաններ գտնվում են տնտեսական պատժամիջոցների ներքո։ Ցուցահանդեսային գործունեության առումով այս գործոններն իրենց ոչ դրական ազդեցությունն են թողնում։

- Համագործակցություն կա՞ արտերկրի մասնագիտացված կառույցների հետ։ Որքանո՞վ է հաջողվում ոլորտի նորարարություններն ու տեխնոլոգիաները տեղայնացնել։ 

- Ինչ խոսք, հետևում ենք հայտնի միջազգային ընկերությունների գործունեությանը, ցուցահանդեսային տեխնոլոգիաների առաջընթացին, զարգացումներին։ Ցավոք, շատ անգամ դժվար է լինում այդ տեխնոլոգիաները կիրառել մեզ մոտ, որովհետև ունենք շատ մեծ խնդիր՝ փոքր շուկան է։

- Տարիների փորձով ձեր ընկերությունից առաջիկայում ի՞նչ նոր նախաձեռնություններ կարելի է ակնկալել։

Բացի այն, որ ցուցահանդեսային ոլորտը ուղղակիորեն կապված է տնտեսության հետ, այն նաև շատ զգայուն է ցանկացած անկայունության նկատմամբ։ Կարելի է ասել՝ առաջին հարվածը հենց մենք ենք ստանում։ Եթե այս կամ այն պատճառով լինում է ներքին կամ արտաքին անկայուն վիճակ, տնտեսությունը դա կարող է չզգալ կամ զգալ տարիներ անց, սակայն ցուցահանդեսային բնագավառի վրա դա անդրադառնում է անմիջապես։ Սա ոլորտի առանձնահատկությունն է։ Վերջին տարիներին մենք ապրում ենք բավականին անկայուն վիճակում․ համավարակ, պատերազմ Արցախում, իրադարձություններ Ուկրաինայի շուրջ, աշխարհաքաղաքական եռուն գործընթացներ։ Այս ամենը բացասաբար է ազդում միջազգային տնտեսական կապերի, այդ թվում՝ ցուցահանդեսային գործունեության վրա։ Ուստի, ներկայումս մեր թիվ մեկ խնդիրը տեսնում ենք այս փուլն անցնցում անցնելու մեջ, ոլորտի պահպանումը, իսկ  իրավիճակի կայունացումից հետո կկարողանանք խոսել ապագա ծրագրերի, զարգացման ուղղությունների մասին։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը• Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը• Երեւանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը• Նոր համաձայնագիրը կնպաստի հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնմանը• Նախապատրաստական աշխատանքներ՝ Կանտոնի տոնավաճառին ընդառաջ• Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Մեր գերակա խնդիրներից է աջակցել արտերկրի գործարարներին ինտեգրվել ու հաստատվել Հայաստանում». Արսեն Ղազարյան• ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Այս փուլում մեր դիրքորոշումը պետք է լինի ոչ թե առավելագույն օգուտներ քաղելը, այլ հնարավորինս մեր միջազգային գործընկերներին աջակցելը»․Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center