Երեւանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը

«Yerervan EXPO» ցուցահանդեսային համալիրում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO-2022» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կրթօջախներ՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերը: Ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կգործի ապրիլի 27-29-ը։
21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում են 80-ից ավելի կրթօջախներ (բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ, դպրոցներ), ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից:
Միջազգային ցուցահանդեսի նպատակը Հայաստանի կրթական ծառայությունների բազմազանությունը ներկայացնելն է, կրթություն-բիզնես կապի ամրապնդումը, կրթօջախների ու ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների հաստատումը։
«Կրթություն և կարիերա EXPO-2022» ցուցահանդեսն իր բնույթով խոշորագույնն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այն նաև լավ հնարավորություն է արտասահմանյան և տեղական կազմակերպությունների միջև նոր կապեր հաստատելու համար:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել