Նոր համաձայնագիրը կնպաստի հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնմանը

20 ապրիլի 2022 | | Լուրեր, 2022
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի միջև ապրիլի 20-ին ստորագրվեց Համագործակցության համաձայնագիր, ըստ որի կողմերը նպատակադրվում են նպաստել երկու երկրների միջև գործարար ոլորտում փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ու երկարատև համագործակցության ընդլայնմանը, համատեղ նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը:

Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, չինականից՝ Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Կանտոնի տոնավաճառի գլխավոր քարտուղարի տեղակալ Յե ՋիՋիանգը։

Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նույն օրը կազմակերպված՝ Կանտոնի տոնավաճառի առցանց իրազեկման միջոցառման շրջանակներում, որին կազմակերպիչներից բացի մասնակցեցին տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող գործարարներ, ոլորտային հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«Ստորագրված համաձայնագիրը թույլ կտա առավել հանգամանալի ծանոթանալու ու վերլուծելու չինական շուկայի առավելությունները, երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, մեծացնելու փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները»,-նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ հայ-չինական տնտեսական կապերի որոշակի ավանդույթներ արդեն ձևավորվել են՝ սկսած Մետաքսի ճանապարհի ակտիվ գործունեության ժամանակներից, և այսօր էլ դրա վերագործակման գործընթացում Հայաստանը պատրաստակամ է ակտիվ դերակատարում ունենալ, նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

«Չնայած տարբեր հանգամանքներով պայմանավորված դժվարին ժամանակներին, պետք է փորձենք հնարավորինս սերտացնել ու խորացնել մեր տնտեսական հարաբերությունները», - ասաց Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի արտաքին հարաբերությունների գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Յու Ի-ն։ Նրա հավաստմամբ՝ հայկական ապրանքները բարձր են գնահատվում չինական շուկայում, և հայ գործընկերների հետ անմիջական համագործակցությունը, ստորագրված համաձայնագիրը նոր խթան կհանդիսանան երկկողմ գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Առցանց իրազեկման միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքեր հղեցին ու հետագա արդյունավետ փոխգործակցություն մաղթեցին ՀՀ-ում Չինաստանի դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Վան Ժույցզյուանը և ՉԺՀ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Արտաշես Պետրոսյանը՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով ամենայնս սատարելու երկկողմ գործարար նախաձեռնություններին։

Կանտոնի տոնավաճառի պատմությանը, ընձեռած հնարավորություններին, մասնակցության եղանակներին ծանոթացրեց Յե ՋիՋիանգը՝ պատասխանելով նաև գործարարներին հետաքրքրող հարցերին։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը• Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը• «Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության հայելին են». Սուրեն Նազինյան• Երեւանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը• Նախապատրաստական աշխատանքներ՝ Կանտոնի տոնավաճառին ընդառաջ• Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Մեր գերակա խնդիրներից է աջակցել արտերկրի գործարարներին ինտեգրվել ու հաստատվել Հայաստանում». Արսեն Ղազարյան• ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Այս փուլում մեր դիրքորոշումը պետք է լինի ոչ թե առավելագույն օգուտներ քաղելը, այլ հնարավորինս մեր միջազգային գործընկերներին աջակցելը»․Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center