Նախապատրաստական աշխատանքներ՝ Կանտոնի տոնավաճառին ընդառաջ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ու Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնը համագործակցության պայմանգիր են ստորագրել, որի առանցքային ուղղություններից մեկն է լինելու աջակցությունը Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը:
Վերջինս, որ հայտնի է որպես Կանտոնի տոնավաճառ, հիմնադրվել է 1957 թվականին և կազմակերպվում է Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի համակարգմամբ: Այն անցկացվում է յուրաքանչյուր տարվա գարնանն ու աշնանը` Չինաստանի Գուանչժոու քաղաքում և համարվում է Չինաստանի ամենահեղինակավոր ցուցահանդեսը` իր պատմությամբ, մասնակիցների քանակով, ոլորտների ընդգրկմամբ, արդյունքներով: 65 տարվա ընթացքում այն առևտրային հարաբերություններ է հաստատել աշխարհի ավելի քան 220 երկրների և տարածաշրջանների հետ: Ընդհանուր արտահանման ծավալը կազմել է մոտ 1,5 տրլն ԱՄՆ դոլար, իսկ արտասահմանյան գնորդների ընդհանուր թիվը հասել է 9 միլիոնի։
Ըստ կնքված երկկողմ համաձայնագրի՝ կողմերն առաջին փուլում նախաձեռնել են ապրիլի 20-ին անցկացնել Կանտոնի տոնավաճառի առցանց իրազեկման միջոցառում, որի շրջանակներում ամբողջական տեղեկատվություն կներկայացվի Canton Fair-ի վերաբերյալ, Հայաստանի գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալու ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման մանրամասներին, մասնակցելու պայմաններին ու հնարավորություններին:
Միջոցառման մասնակիցների թվում կլինեն ՀԱԳՄ անդամներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ-ում Չինաստանի և ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանությունների, ոլորտային միավորումների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Մասնակցության համար անհրաժեշտ է դիմել ՀԱԳՄ գրասենյակ։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել