Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

11 ապրիլի 2022 | | ՀՏՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թեգեր՝

Էկոնոմիկայի նախարար  Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկա իրավիճակով պայմանավորված գործարարների առաջ ծառացած խնդիրները՝ կապված ներմուծման և արտահանման հետ։

Անդրադարձ է եղել Հայաստանում  գործող արդյունաբերական պարկերին և բարձրորակ ենթակառուցվածքներով  նոր պարկ ստեղծելու հնարավորություններին։

Նախարարը ներկայացրել է հողային բարեփոխումների ծրագրի նախագիծը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ։ Առաջարկվել է նախագիծը տրամադրել միությանը՝ այն գործարարների շրջանում քննարկելու և հնարավոր առաջարկներ ներկայացնելու համար։ 

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև դեպի Հայաստան և Հայաստանից դուրս իրականացվող բեռնափոխադրումներին առնչվող հարցերը և քննարկվել դրանք ավելի արդյունավետ կազմակերպելու տարբերակները։

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է Տնտեսության արդիականացման միջոցառումը, որը միտված է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արտադրական հնարավորություններն արդիականացնելու և նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան խթանելու նպատակով։  

Արսեն Ղազարյանն իր հերթին տեղեկացրել է, որ միության անդամներից շատերն արդեն իսկ օգտվում են ընձեռված հնարավորությունից և ընդգծել միջոցառման կարևորությունը՝ հատկապես այսօրվա իրականության մեջ հայակական ընկերությունների մրցունակության և աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են էլ ավելի ամրապնդել պետության և գործարար միությունների միջև համագործակցությունը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀՏՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Բագրատաշենի անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են• «Լույս» հիմնադրամը վերլուծել է արագացող գնաճի ազդեցությունը ՀՀ բնակչության կենսամակարդակի վրա• «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• 2018-ի մայիսին Երեւանի քաղաքապետի որոշմամբ օրենքի կոպիտ խախտմամբ հողամասեր են վաճառվել՝ 3-8 անգամ էժան. գներով ՊՎԾ• ՊԵԿ. ՊԱՐԶԵՑՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ• Քննարկվել են Հայաստանի և ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի միջև առևտրատնտեսական կապերի հեռանկարները• Քննարկվել են Հայաստանի և ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի միջև առևտրատնտեսական կապերի հեռանկարները• Ինչպես խուսափել հակաբիոտիկներով «հարուստ» մսից. պատկան մարմիններն ընդգրկուն բարեփոխումներ են սկսում• Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երեք ամսում աճել է 9.6 տոկոսով

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center