ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

08 ապրիլի 2022 | | Լուրեր, 2022
Թեգեր՝

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկա իրավիճակով պայմանավորված գործարարների առաջ ծառացած խնդիրները՝ կապված ներմուծման և արտահանման հետ։

Անդրադարձ է եղել Հայաստանում գործող արդյունաբերական պարկերին և բարձրորակ ենթակառուցվածքներով նոր պարկ ստեղծելու հնարավորություններին։

Նախարարը ներկայացրել է հողային բարեփոխումների ծրագրի նախագիծը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ։ Առաջարկվել է նախագիծը տրամադրել միությանը՝ այն գործարարների շրջանում քննարկելու և հնարավոր առաջարկներ ներկայացնելու համար։ Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև դեպի Հայաստան և հանրապետությունից դուրս իրականացվող բեռնափոխադրումներին առնչվող հարցերը, քննարկվել դրանք ավելի արդյունավետ կազմակերպելու տարբերակները։

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է Տնտեսության արդիականացման միջոցառումը, որը միտված է տնտեսավարողների համար մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն ապահովելուն՝ արտադրական հնարավորություններն արդիականացնելու և նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան խթանելու նպատակով։

Արսեն Ղազարյանն իր հերթին տեղեկացրել է, որ միության անդամներից շատերն արդեն իսկ օգտվում են ընձեռված հնարավորությունից և ընդգծել միջոցառման կարևորությունը՝ հատկապես այսօրվա իրականության մեջ հայակական ընկերությունների մրցունակության և աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Կողմերը պայմանավորվել են էլ ավելի ամրապնդել պետության և գործարար միությունների միջև համագործակցությունը։

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը• Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը• «Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության հայելին են». Սուրեն Նազինյան• Երեւանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը• Նոր համաձայնագիրը կնպաստի հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնմանը• Նախապատրաստական աշխատանքներ՝ Կանտոնի տոնավաճառին ընդառաջ• Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Մեր գերակա խնդիրներից է աջակցել արտերկրի գործարարներին ինտեգրվել ու հաստատվել Հայաստանում». Արսեն Ղազարյան• «Այս փուլում մեր դիրքորոշումը պետք է լինի ոչ թե առավելագույն օգուտներ քաղելը, այլ հնարավորինս մեր միջազգային գործընկերներին աջակցելը»․Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center