Երևանում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը

24 մարտի 2022 | | Լուրեր, 2022
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center-ի նախաձեռնությամբ մարտի 24-ին Yerevan EXPO-ում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը։ Վերջինիս, որ թվով 18-րդն է և իր բնույթով խոշորագույնը տարածաշրջանում, այս անգամ իրենց մասնակցությունն է բերել ոլորտի շուրջ ութ տասնյակ ընկերություն՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։

«Խորհրդանշական է, որ այս տարվա ցուցահանդեսների շարքը մենք սկսում ենք շինարարական տեխնոլոգիաներին նվիրված մասնագիտական ցուցահանդեսով,-բացման խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ -Մեզանում ոլորտը զարգացման մեծ հեռանկարներ ունի և առջևում խոշոր շինարարական ծրագրեր են նախատեսվում։ Հայերս շինարար ազգ ենք և ունակ մեր տունը շենացնելու՝ անկախ ծագող բարդություններից»։ Ըստ ՀԱԳՄ նախագահի՝ այս ցուցահանդեսը լավ հարթակ է հայրենական և արտերկրի արտադրողների միջև գործար նոր կապերի հաստատման համար։ Նա արդյունավետ աշխատանք և համագործակցության նոր հեռանկարներ մաղթեց մասնակիցներին։

Տարածաշրջանային նման ցուցահանդեսի կազմակերպումը մեծապես կարևորեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն։ Նրա խոսքով՝ շինարարության ոլորտն ապահովում է Ռուսաստանի Դաշնության համախառն ներքին արդյունքի 6%-ը, Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 7,5%, և սա հենց այն առաջնահերթ ուղղություններից մեկն է, որտեղ լայն հնարավորություններ կան թե երկկողմ, թե բազմակողմ համագործակցության համար։

Ցուցահանդեսի կազմակերպիչներին շնորհակալական խոսք հղեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը։ Նրա գնահատմամբ՝ նման նախաձեռնությունները մեծ խթան կարող են հանդիսանալ Կառավարության կողմից իրականացվող շինարարական ծրագրերին։

Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը հույս հայտնեց, որ ցուցահանդեսը մասնակից ընկերություններին լայն հնարավորություններ կտա ինչպես նոր սպառման շուկաներ գտնելու, այնպես էլ անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման համար։

Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր թեմատիկ բաժիններ, այդ թվում՝ շինարարական տեխնոլոգիաներ և տրանսպորտային միջոցներ, շինարական նյութեր, փայտյա և մետաղական հավաքածուներ, էներգո-ջերմա-ջրամատակարարման, անվտանգության, ջեռուցման և օդափոխման համակարգեր, նախագծում, ինտերիերի ու էքսերիերի դիզայն, ծածկեր, մեկուսիչներ և այլն։

«Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 26-ը։

 
   
   
   
   

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը• Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը• «Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության հայելին են». Սուրեն Նազինյան• Երեւանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը• Նոր համաձայնագիրը կնպաստի հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնմանը• Նախապատրաստական աշխատանքներ՝ Կանտոնի տոնավաճառին ընդառաջ• Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Մեր գերակա խնդիրներից է աջակցել արտերկրի գործարարներին ինտեգրվել ու հաստատվել Հայաստանում». Արսեն Ղազարյան• ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center