Տնտեսական նոր իրողություններն ու ծագած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը՝ ՀԱԳՄ խորհրդի նիստի օրակարգում

10 մարտի 2022 | | Լուրեր, 2022
Թեգեր՝

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված` տնտեսական նոր իրողություններն ու ծագած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ մարտի 9-ին կայացած խորհրդի նիստում։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ երկրի տնտեսությունն ու գործարարները բախվում են ճգնաժամային իրավիճակների, և ներկայում, առանց ժամանակ կորցնելու, հարկավոր է ի մի բերել նախկին դասերը, տալ կացության ճշգրիտ գնահատական, գտնել արդյունավետ լուծումներ։ «Տնտեսական ճգնաժամերը, իրենց բարդ մարտահրավերներով հանդերձ, երբեմն պարունակում են նաև նոր հնարավորություններ, որոնք հարկ է ճիշտ կշռել, օգտագործել առավելագույնս՝ չխախտելով հավասարակշռությունը», - նշեց Արսեն Ղազարյանը։

Նիստի մասնակիցներն անդրադարձան տարբեր ոլորտներում արդեն իսկ ծագած որոշակի միտումներին, այդ թվում՝ ֆինանսաբանկային, բեռնափոխադրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղերում, ներկրում-արտահանում գործընթացներում, հումքային ու պարենային ապահովվածության խնդրում, նոր ներդրումների, գործընկերների ներգրավման, անհրաժեշտ հզորությունների ստեղծման, շուկաների ընդլայնման հնարավորություններին։

Մոսկվայում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Արտաշես Շիրիկյանի հաղորդմամբ՝ հիրավի գործ ունենք նոր իրողության հետ, երբ օր-օրի ավելանում են գործարար առաջարկները՝ Հայաստանում գործունեություն ծավալելու առումով։ Նա մասնավորապես մատնանշեց արտադրական սարքավորումների, կենցաղային էլեկտրատեխնիկայի, ՏՏ բնագավառում պահանջարկի աննախադեպ աճը, և այդ շուկաները մեր հանրապետության համար հեռանկարայիններից մեկը կարող են լինել։

Անդրադառնալով դեպի Հայաստան նաև մարդկային ներուժի հոսքին, նշվեց, որ եկողների մեջ քիչ չեն բարձրորակ մասնագետները, այդ թվում՝ ՏՏ ոլորտից, ինչը այս ճյուղում ՀՀ-ում առկա շուրջ 3000 աշխատողի պահանջարկի բացը լրացնելու հնարավորություն է։

Արձանագրվեց, որ իրավիճակը փոփոխվում է սրընթաց, նոր մարտահրավերներ են ծագում ամեն օր, ուստի, կարևորվում է գործարար համայնքի ջանքերի մեկտեղումը, վերլուծական կարողությունների համադրումը, գործիքակազմերի ու երաշխավորությունների արագ մշակումը, սերտ, հետևողական համագործակցությունը միմյանց, պետական պատկան ու տնտեսական ուղղվածության այլ կառույցների հետ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center