«ՀԱԳՄ-ն վճռական է շարունակելու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը» Արսեն Ղազարյան

04 փետրվարի 2022 | | Լուրեր, 2022

«Գործարարությունը  տնտեսության և իրավիճակի փոփոխության ամենազգայուն ընկալողն ու արձագանքողն է։ Նոր իրողություններին համահունչ՝ նորովի մոտեցում պետք է ցուցաբերենք նաև մենք՝ գործարարներս»,- նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ փետրվարի 3-ին կայացած Միության խորհրդի այս տարվա առաջին նիստում։ Նրա խոսքով՝ անցած տարին, որն առանձնահատուկ էր հետպատերազմյան ու համավարակային մարտահրավերներով, ինչպես նաև համաշխարհային տնտեսության անկումային միտումներով, Հայաստանի գործարարներից առավել ջանք պահանջեց տնտեսական կայունության ապահովման, գործարար միջավայրի բարելավման, աշխատատեղերի պահպանման, ձեռնարկատիրական նոր հնարավորությունների ստեղծման ուղղությումբ։  

Խորհրդի նիստի օրակարգային հարցերի թվում էին  «ՀԱԳՄ 2021թ․ ընթացքում կատարած  աշխատանքների և ֆինանսական գործունեության  հաշվետվությունն» ու «ՀԱԳՄ 2022թ․ աշխատանքային ծրագրի և բյուջեի նախահաշվի հաստատումը», որոնց զեկուցմամբ հանդես եկավ Արսեն Ղազարյանը։ Ներկայացնելով 2021 թվականին կատարած աշխատանքները՝ ՀԱԳՄ նախագահն անդրադարձավ դրանց տարբեր ուղղություններին՝ պետական ատյանների հետ հարաբերություններ, օրինաստեղծ գործընթացներին մասնակցություն, գործարար համագործակցության խորացում, միջազգային ոլորտային կառույցների հետ կապեր, արտերկրի համանման կազմակերպությունների հետ փոխգործակցություն, աջակցություն սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, բարեգործություն և այլն։ Միության նախագահը հավաստիացրեց, որ ՀԱԳՄ-ն վճռական է առաջիկայում ևս  շարունակելու իր հիմնական առաքելությունը՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը։

Խորհրդի անդամները ևս կարևորեցին ՀԱԳՄ ծավալած գործունեությունը՝ միաժամանակ մատնանշելով այն ուղղությունները, որոնք ժամանակի պահանջներին համահունչ կատարելագործման ու ընդլայնման անհրաժեշտություն ունեն։ Մասնավորապես հստակեցման կարիք ունեն պետական համապատասխան մարմինների հետ գործակցության ձևաչափերը, առանձնակի ուշադրության է արժանի երիտասարդ ձեռներեցների հետ տարվող աշխատանքը, կա ինչպես միջազգային, այնպես էլ հանրապետությունում գործող տնտեսական ուղղվածություն ունեցող կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ կապերի սերտացման անհրաժեշտություն,  կարևորվեցին Միությանը կից մասնագիտական կոմիտեների գործունեությունը, վերապատրասման ու կրթական ծրագրերի կազմակերպումը։   

ՀԱԳՄ խորհուրդը քվեարկությամբ հաստատեց քննարկված հարցերը։

Օրակարգային էր նաև «ՀՀ Էկոնոմիկայի և  ֆինանսների նախարարությունների հետ կատարած աշխատանքների մասին» հարցը։ Գնահատելով նշված ձևաչափով գործարար համայնքին հուզող հարցերի՝ գործադիրի հետ քննարկելու արդյունավետությունը, զեկուցողը՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, մասնավորապես կանգ առավ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ու Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի վերաբերյալ տարվող քննարկումներին։ Վերջիններիս առնչությամբ Միությունը պետական պատկան մարմիններին գրավոր ներկայացրել է իր մտահոգություններն ու առաջարկները, առաջիկայում սպասվում են նոր քննարկումներ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center