Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը

30 դեկտեմբերի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տարեվերջը միշտ էլ անցնող տարին գնահատելու, կատարածը և տեղի ունեցածն արժևորելու, ապագա ծրագրերն ի մի բերելու շրջան է։ Այս առումով անցնող տարին լի էր տարատեսակ մարտահրավերներով՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային և թե՛ սոցիալական առումով։ Դրանց հաղթահարումը մեր հասարակությունից դեռ ժամանակ, կրկնակի ջանքեր ու նպատակասլաց գործունեություն կպահանջի։

Հայ գործարարությունը միշտ էլ քաջ գիտակցել է երկրի տնտեսական և անվտանգային կարողությունները հզորացնելու գործում իր բաժին պատասխանատվությունը և արժանապատվորեն է կատարել այդ առաքելությունը։ Բազում հայրենանվեր գործերով, նորարար մոտեցումներով ու հետևողական աշխատանքով հայ գործատուներն անցնող տարում իրենց շոշափելի նպաստն են ունեցել երկրի տնտեսական կայունության ապահովմանը, համավարակի պայմաններում աշխատատեղերի պահպանմանը, սոցիալական հարցերի և անվտանգային խնդիրների լուծմանը։

Ներկայումս, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է անքակտելի միասնություն, հետևողական աշխատանք, կարողությունների և ներուժի համատեղում ու նաև անկոտրում կամք՝ մեզ բաժին հասած մարտահրավերներն արժանապատվորեն հաղթահարելու, պատմական այս շրջանը նպատակային վերապրելու, անվտանգ ու բարեկեցիկ ապագա ապահովելու համար։

Պատմության գիրկը թողնելով 2021-ը՝ ցանկանք, որ գալիք տարին իր հետ բերի խաղաղ օրեր, միասնականություն, հանդուրժողություն, ստեղծարար աշխատանք, առողջություն, բարեկեցություն, նորանոր նվաճումներ ու հաղթանակներ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը• Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը• «Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության հայելին են». Սուրեն Նազինյան• Երեւանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը• Նոր համաձայնագիրը կնպաստի հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնմանը• Նախապատրաստական աշխատանքներ՝ Կանտոնի տոնավաճառին ընդառաջ• Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Մեր գերակա խնդիրներից է աջակցել արտերկրի գործարարներին ինտեգրվել ու հաստատվել Հայաստանում». Արսեն Ղազարյան• ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center