Գործարարները ներկայացրին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները

28 դեկտեմբերի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Շրջանառության մեջ է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվող նոր կարգավորումները քննարկեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը մասնակցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վիճակագրական տվյալների հիման վրա անդրադարձավ այն հիմնավորումներին, որոնք ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է փոփոխություններն ու լրացումներն առաջարկելիս։

Իրենց հերթին ՀԱԳՄ անդամներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք, ըստ նրանց, կարող են հանգեցնել նոր կարգավորումները։ Վերջիններիս ընդունումից առաջ, նրանց խոսքով՝ նախ պետք է հանգամանալի ուսումնասիրվեն ներկա իրողությունները, դիտարկվեն դրանց ազդեցությունը հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների վրա, կիրարկման համար նախապատրաստել համապատասխան տեխնիկական հենք, ապահովել հանրային իրազեկում։

Օրենքի առնչությամբ իրենց նախարարության դիրքորոշումը ներկայացրին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ Ռաֆայել Գևորգյանը, Անի Իսպիրյանը, Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության պատասխանատուները։ Նրանք իրենց համաձայնությունը հայտնեցին գործարարների բարձրաձայնած շատ կարծիքների հետ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց եղած առաջարկներն ու լուծումները գրավոր ներկայացնել պետական պատկան ատյաններին, հարկ եղած դեպքում անցկացնել համանման ևս մեկ քննարկում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը• Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը• «Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության հայելին են». Սուրեն Նազինյան• Երեւանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը• Նոր համաձայնագիրը կնպաստի հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնմանը• Նախապատրաստական աշխատանքներ՝ Կանտոնի տոնավաճառին ընդառաջ• Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Մեր գերակա խնդիրներից է աջակցել արտերկրի գործարարներին ինտեգրվել ու հաստատվել Հայաստանում». Արսեն Ղազարյան• ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center