ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման մասին ՀԱԳՄ առաջարկը

20 դեկտեմբերի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահության նիստում քննարկվել և միաձայն հաստատվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։ Այն Խորհրդի նախագահության՝ դեկտեմբերի 13-ին կայացած 18-րդ նիստի օրակարգ էր ներառվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկով ու առաջիկայում կներկայացվի համապատասխան ընթացակարգերի իրականացմանը։

Հիշեցնենք, որ խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ Առաջարկվող կարգով նախատեսվում է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ բեռնափոխադրումների այս կարգով կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ապրանքների բեռնման ժամանակ դրանց ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել դեպի Հայաստան եկող մաքսային ապրանքների միջինացված գների մակարդակը, կհավասարակշռի Միության անդամ երկրների բյուջե մուտք գործող ֆինանսական միջոցները։

Գործարար խորհրդի նախագահության նիստում լսվել են նաև նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին, «Վստահելի երրորդ կողմի բազայի մեխանիզմի հիման վրա՝ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարող սուբյեկտների կողմից էլեկրոնային եղանակով ստորագրված փաստաթղթերի փոխադարձ ճանաչման նպատակով Միջկառավարական համաձայնագրի (պայմանագրի) պատրաստման և երաշխավորման անհրաժեշտության մասին», կազմակերպչական և այլ հարցեր։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• Գործարարները ներկայացրին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունը• Կարևոր է, որ իրականացվելիք ծրագրերը նախապես քննարկվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ․ ՀՀ ֆինանսների նախարար• Հայ և իրանցի գործարարները քննարկել են փոխգործակցության հնարավորությունները• ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ հարցը• Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը• Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը• ՀԱԳՄ-ն կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրման կարգի փոփոխման առաջարկով

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center