ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունը

17 դեկտեմբերի 2021 | | Լուրեր, 2021

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում դեկտեմբերի 17-ին հյուրընկալվեցին Ռուսաստանի Դաշնության ցուցահանդեսային ընկերությունների «Բիզոն» միավորման գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևը և գործադիր տնօրենի տեղակալ Տատյանա Լեբեդևան:

Հյուրերը ներկայացրին Միավորման գործունեության հիմնական ուղղությունները, որոնք մասնավորապես ներառում են ռազմական, ոստիկանական և արտակարգ իրավիճակների ոլորտներում միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, ինչպես նաև ամենատարբեր համաժովների, սեմինարների, կլոր սեղանների անցկացումը:

«Բիզոն» միավորումը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2015 թվականից, պարբերաբար կազմակերպելով ռազմական և պաշտպանական տեխնոլոգիաների ARMHITEC, ինչպես նաև անվտանգության բարձր տեխնոլոգիաների «Անվտանգ Հակաստան» միջազգային ցուցահանդեսները: Ծրագրված է համանման ցուցահանդեսներ կկազմակերպել նաև 2022 թվականին, որոնց նախապատրաստման մանրամասները քննարվեցին հանդիպման ժամանակ:

«Տնտեսական ինտեգրացիայի ներկա պայմաններում առավել կարևորվում է առկա ներուժի կոոպերացիան, եղած ռեսուրսների համատեղումը»,-նշեց Սերգեյ Մարիչևը: Նա հատկապես ընդգծեց ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հետագա խորացումը:

ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, արժանիորեն գնահատելով Միավորման կատարած աշխատանքը, հատկապես կարևորեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը և վերջինիս ներգրավումը համատեղ ծրագրերի իրականացմանը:

Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին զարգացնել երկկողմ գործակցությունը, աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը:

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից• Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները• «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար• «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն• ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center