Կարևոր է, որ իրականացվելիք ծրագրերը նախապես քննարկվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ․ ՀՀ ֆինանսների նախարար

13 դեկտեմբերի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

«Առաջիկայում կառավարությունը տնտեսության ոլորտում բազմաթիվ ծրագրեր է նախատեսում իրականացնել, և շատ կարևոր է, որ դրանք նախապես լայն քննարկում անցնեն գործարար համայնքի ներկայացուցիչների շրջանում, նրանց հետ, ովքեր ուղղակի առնչություն են ունենալու», - այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նախարարը բարձր գնահատեց ՀԱԳՄ անդամների նախանձախնդրությունը նման հանդիպումների օրակարգն արդիական հարցերով ու առաջարկներով հագեցնելու ուղղությամբ` նշելով, որ հետագա հանդիպումներում նախարարությունն իր կողմից ևս քննարկման հարցեր կառաջարկի։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ նախաձեռնություններն իրականացներիս ժամանակին համադրվեն տարբեր կողմերի մոտեցումներն ու կարծիքները։

Հանդիպմանը նախ հանգամանալի անդրադարձ եղավ այն խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներին, որոնք ՀԱԳՄ կողմից բարձրացվել էին նախկինում։ Մասնավորապես, երաշխիքային ժամկետ ունեցող խոտան ապրանքների փոխարինման (փոխհատուցման) հարկային հետևանքներին վերաբերող կարգավորումների առնչությամբ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ մշակվել և շրջանառության մեջ է դրված համապատասխան նախագիծ, որի ավարտուն տարբերակը ևս քննության կառնվի գործարարների մասնակցությամբ։

Աշխատանքային խմբերը լուծումներ են մշակում նաև Ֆլորենցիայի կոնվենցիայի կիրառության արդյունավետության բարձրացման ուղղությամբ,  շարունակվում են քննարկումները Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի վերաբերյալ։ Վերջինիս առնչությամբ ՀԱԳՄ ներկայացուցիչները, ի հավելումն նախորդների, գրավոր ներկայացրին մտահոգիչ նոր հարցադրումներ։ Անդրադարձ եղավ  պետական գնումների գործընթացում կազմակերպվող մրցույթների կատարելագործմանն ուղղված քայլերին։

Գործարարների կողմից բարձրացված հարցերի թվում էր անհատ ձեռներեցների ու միկրոձեռնարկությունների գործունեությունը, շրջանառության հարկի կիրառումն ապահովող կարգավորումների բարելավումը։  

Քննության առնվեց գրքի հրատարակման համար հայաստանյան կամ արտասահմանյան արտադրողից թղթի ձեռքբերմանն առնչվող հարցը։ Վերջինիս պարագայում սահմանված է ԱԱՀ, այն դեպքում, երբ գրքի ներմուծումը հարկվում է առանց ավելացված արժեքի հարկի։ Արդյունքում՝  Հայաստանում գործունեություն ծավալող տպագրական ընկերությունները հայտնվում են մրցակցային անհավասար պայմաններում․ հրատարակչին շահավետ է տպագրությունը պատվիրել արտասահմանյան ձեռնարկությանը և ներկրել պատրաստի գիրքը։

Այս և բարձրացված մյուս հարցերի առնչությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկումներ ծավալել նաև աշխատանքային խմբերի մակարդակով, գտնել ընդունելի լուծումներ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը• «Տնտեսությունում առկա ներկա իրավիճակում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»․ Արսեն Ղազարյան• Քննարկվեցին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները• Հայ-ուդմուրտական գործարար համաժողով Երևանում• Մեկնաբանվեցին ՀՀ Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերով նախատեսված փոփոխությունները• Թբիլիսիում կազմակերվեց Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակին նվիրված ցուցահանդես• Ցուցահանդես և ավտոարշավ՝ ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի• «Նորարարություն և սոցիալական ձեռներեցություն»․ Էրազմուս ծրագրի ներկայացուցիչները՝ ՀԱԳՄ-ում• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման ու ներմուծման միության միջև

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center