«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

29 նոյեմբերի 2021 | | ՀՏՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թեգեր՝

Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված՝ մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացումն է։ Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել 28600 դրամ, ինչպես նաև որոշման մեջ կատարել որոշ խմբագրական փոփոխություններ՝ հստակեցնելով միասնական սոցիալական ծառայության անվանումը:

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ___________________ 2021 թվականի N ____ -Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման (այսուհետ՝ որոշում).
1-ին կետում «26500» թիվը փոխարինել «28600» թվով,
3-րդ կետում «սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների» բառերով:
Որոշման հավելված N 1-ի՝
2-րդ կետի 4-րդ ենթակետում «սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային համապատասխան ստորաբաժանում.» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային համապատասխան կենտրոն.» բառերով,
1-ին, 26.3-րդ կետերից հանել «սոցիալական ապահովության» բառերը:
Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված՝ մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացումն է։

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման 1.1-ին կետով, ի կատարումն «Պետական նպաստների մասին» օրենքի, խնամքի նպաստի չափը սահմանված է 26500 դրամ։

Խնամքի նպաստի գործող չափը` 26500 դրամը, սահմանվել է 2020 թվականի հուլիսի 1-ից:

Դիտարկելով որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի կազմման հիմքում ընկած հաշվարկներում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը ընդունված է 28600 դրամ:

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:

2․ Կարգավորման առարկան

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել 28600 դրամ, ինչպես նաև որոշման մեջ կատարել որոշ խմբագրական փոփոխություններ՝ հստակեցնելով միասնական սոցիալական ծառայության անվանումը:

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում խնամքի նպաստի չափը կավելանա 2100 դրամով։

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.1-րդ կետից, այն է՝ շարունակաբար աշխատանքներ են իրականացվելու՝ վերանայելու և զարգացնելու արդեն մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև  երեխաների խնամքի համար տրամադրվող նպաստներին: 

5․ Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀՏՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• ՀայՓոստը և Համաշխարհային փոստային միությունը քննարկել են համագործակցության նոր հնարավորություններ• «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ին Moody’s հեղինակավոր վարկանիշային գործակալության կողմից շնորհվել է Ba3 Stable վարկանիշ• Օրենսդրական կարգավորմամբ առաջարկվում է ստեղծել քաղաքացիական եւ վարչական պալատներ• Կառավարությունը լուծարեց «Որոտանի հիդրոէլեկտոկայանների համալիր» ՓԲԸ-ն. այն էլէներգիայի արտադրությամբ այլևս չէր զբաղվում• Նոր կարգավորում. Մինչեւ մեկ մլն դրամի արտահանման դեպքում մաքսատուրքը կհանվի• Փոփոխություններ են առաջարկվում «Գովազդի մասին» օրենքում• Գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով• 2022 թվականին նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը• «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center