Հայաստանը և Բելառուսը կարող են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները

26 նոյեմբերի 2021 | | ՀՏՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թեգեր՝

Բելառուսը և Հայաստանը երկկողմ առևտրի ծավալներն ավելացնելու ներուժ ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին առևտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է Բելառուսի անտառային տնտեսության նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վիտալի Դրոժժան:

«Մեր երկրների՝ Բելառուսի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հիմնական առաջնահերթությունները մեր պետությունների շուկաներում բելառուս և հայ փորձագետների դիրքերի ամրապնդումն է, ապրանքաբաշխիչ ցանցի ընդլայնումը, համագործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Ընդ որում, ընթացիկ տարվա արտաքին առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք պետք է զգալի ջանքեր գործադրենք երկկողմ առևտուրը վերականգնելու և ավելացնելու համար: Ընթացիկ տարվա հունվար – սեպտեմբերի արդյունքներով երկկողմ առևտրի աննշան աճ է եղել՝ 4,5 տոկոս: Կան զգալի պաշարներ, որոնք մեր երկրները պետք է օգտագործեն փոխադարձ առևտրի ծավալները լրջորեն ավելացնելու համար», - ասել է Վիտալի Դրոժժան:

Հանձնաժողովի համանախագահի խոսքով՝ ապրանքների ավանդական խմբերի մատակարարման ծավալների ավելացման հաշվին առևտրի զարգացման էքստենսիվ ճանապարհը գնալով սպառում է իրեն, ուստի հարկավոր է մտնել կոոպերատիվ նախագծերի ոլորտ:

Հայկական կողմից միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր հերթին նշել է, որ Բելառուսը և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցելու մեծ ներուժ ունեն:

«Կան շատ հարցեր, որտեղ մեր հետաքրքրությունները համընկնում են և մենք կարող ենք համատեղ առաջ մղել այդ շահերը ԵԱՏՄ-ում: Կուզեի մատնանշել մեր փոխգործակցության հնարավորությունները միջազգային ասպարեզում: Օրինակ, երեկ մենք քննարկում էինք առևտրի հնարավորությունները Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ: Մեկ այլ կարևոր հանգամանք է Հայաստանի կառավարության ծրագրի կենսագործումը ենթակառուցվածքների և արդյունաբերության զարգացման մասով: Այդ ուղղությամբ բելառուսական ընկերությունները մեծ հնարավորություններ ունեն: Կոոպերատիվ նախագծերը հիմա առանձնահատուկ նշանակություն են ունենալու մեր երկրների համար», - ընդգծել է Վահան Քերոբյանը:

2021 թ. առաջին կիսամյակում Հայաստան Բելառուսի արտահանման հիմնական ապրանքներն են եղել կաթնամթերքը, կահույքը, տեղեկատվության ավտոմատ մշակման համակարգիչները և դեղերը։ Իր հերթին Բելառուսը Հայաստանից ներմուծում է ալկոհոլային խմիչքներ, պղնձի թափոններ ու ջարդոն և սպեցիֆիկ ապրանքներ: Բելառուսում հայկական ներդրումների աճ նկատվում է։ Առաջին կիսամյակի վերջին դրանց մուտքերի ծավալը տնտեսություն կազմել է 10,6 մլն դոլար (գումարած 16,4%)։ Բացի այդ, Բելառուսում գործում է հայկական կապիտալով 46 ձեռնարկություն, այդ թվում՝ 11 համատեղ ձեռնարկություններ և 35 արտասահմանյան կազմակերպություններ։

Միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ։ Այն ժամանակ ուրվագծվել էին այն նախագծերն ու ուղենիշերը, որոնք հնարավորություն տվեցին պահպանել երկկողմ համագործակցության դինամիկան համաճարակի դժվարին ժամանակահատվածում։ 2020 թվականի արդյունքներով երկկողմ առևտուրը կազմել է 82,3 միլիոն դոլար և 2019 թվականի համեմատ աճել է ավելի քան 13 տոկոսով։ Բելառուսից արտահանումը անցյալ տարի աճել է ավելի քան 9 տոկոսով՝ մինչև 57,5 մլն դոլար, դրական մնացորդը կազմել է 32,7 մլն դոլար։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀՏՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• 2 մլրդ 734 մլն ՀՀ դրամ՝ Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ և Տաթև-Աղվանի ճանապարհների նորոգմանը. վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը• Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան ֆարմ» ընկերության միջև• ՊԵԿ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ՝ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ԵՆ• Բացահայտվել է վառելիքի խոշոր ներմուծողների կողմից նախօրոք մշակված մեխանիզմների միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու, ինչպես նաև առանց համապատասխան փաստաթղթերի վառելիքի մատակարարման փորձ• ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը• Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս• Արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորման պետական ծրագրից կօգտվեն 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողները• Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի այս տարեվերջին․ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը• «Այսուհետ զեղչը կնշանակի զեղչ, ոչ թե իմիտացիա». Ի՞նչ է փոխվում զեղչերի ու ակցիաների կիրառման ոլորտում

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center