Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը

20 նոյեմբերի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» (SILICON MOUNTAINS 2021) միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը: Գագաթնաժողովի կազմակերպիչ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը որպես միջացառման հատուկ հյուր հրավիրել էր «Սինոփսիս» վերազգային ընկերության նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2020 թվականի ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր Չի-Ֆուն Չանին։

«Գագաթնաժողովը կոչված է կապ հաստատելու տեխնոլոգիա ստեղծողների և օգտագործողների միջև»,- իր խոսքում նշեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Ըստ նրա՝ տեխնոլոգիա ստեղծելը բավարար չէ, կարևոր է այն որդեգրելը և արագ հանրության օգտին գործածելը: Արագ փոփոխվող աշխարհում շատ կարևոր է բաց միտք ունենալը և տեխնոլոգիան հարմարեցնել նոր վիճակներին, իրողություններին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը պարտավորեցնող որակեց գագաթնաժողովի «Սիլիկոնային սարեր» անվանումը, համոզմունք հայտնելով, որ իր սարերով հայտնի Հայաստանը հետ չի մնալու «Սիլիկոնյան հովտից»: Նրա գնահատմամբ՝ մեր երկիրն արդեն ապրում է նոր միջավայրում՝ չորրորդ տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում:

«Սինոփսիս» վերազգային ընկերության նախագահը հանդես եկավ «Խելացի ամեն ինչի նոր դարաշրջանի հզորացումը՝ սիլիկոնից դեպի ծրագրային ապահովում. փոփոխվող համակարգում վստահության էվոլյուցիա» թեմայով ելույթով: Չի-Ֆուն Չանի կարծիքով՝ մերօրյա փոփոխվող միջավայրում հարմարվելու և զարգանալու համար երեք առանցքային իրողություն է կարևոր՝ փոփոխվել, բարգավաճել ու վստահել: «Բարգավաճելու համար ամենակարևորը վստահությունն է: Եթե վստահում ես ճիշտ թիմի, ճիշտ անձանց, ապա կարող ես բարգավաճել փոփոխության միջոցով», - մեկնաբանեց Չի-Ֆուն Չանը:

Գագաթնաժողովի ընթացքում ոլորտի առաջատար ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց չորս պանելային քննարկում՝ «Թվային խելացի տնտեսության շարժիչը», «ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք», «Թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացումը», «Թվային տնտեսության մարտահրավերները» թեմաներով, որոնք վարեցին Երվանդ Զորյանը, ՏՀՏ գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկի մարումը: «Հայփոստն» այն շրջանառության մեջ է դնում 2021 թվականի նոյեմբերի 19-ից:

Գագաթնաժողովի գլխավոր գործընկերն էր «Յունիքոմփ» ընկերությունը, գործընկերները՝ «Սինոփսիս» ընկերությունը, «ԱԿԲԱ» բանկը և ՀՀ ԲՏԱ նախարարությունը։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը• ՀԱԳՄ-ն կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրման կարգի փոփոխման առաջարկով• Քննարկվեցին ՀՀ առողջապահության և դեղագործության ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները• ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային ցուցահանդեսը• «Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»․ ՀՀ-ում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան• Քննարկվեցին պետական գնումներին և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ հայտարարությունը Ա․Մարտիրոսյանին պետական պարգև շնորհելու վերաբերյալ• ՀՀ բարձր պարգևներ՝ ՀԱԳՄ անդամներին

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
ՌԴ  Կենտրոնական բանկը Հայաստանի ձեռնարկատերերին հրավիրում է Ռուսաստանի Բանկի մատակարարների III համաժողովին
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center