Քննարկվեցին ՀՀ առողջապահության և դեղագործության ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ ՀՀ դեղ արտադրողների միությունում նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Առողջապահության/դեղագործության ոլորտի վերլուծություն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար» ուսումնասիրության քննարկում։
Ծավալուն հետազոտության մեջ վերլուծելով Հայաստանում առողջապահության ու դեղագործության ոլորտներում առկա ներդրումային ներուժը, փորձ է արվել բացահայտել նշված բնագավառներում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավման հնարավորությունները, հատկապես ո՞ր ենթաոլորտներում դրանք կարելի է խրախուսել, արձանագրվել են առկա խոչընդոտներն ու վերջիններիս հաղթահարման ուղիները։ Պարզվել է, թե որքանո՞վ ՕՈՒՆ-ները կարող են բարելավել ՀՀ առողջապահության ոլորտի դիմացկունությունը։
Քննարկման մասնակիցները, այդ թվում՝ «Լիկվոր», «Ազադ Ֆարմասյութիքլզ», «Այ Պլաստ», «Արփիմեդ», «Բիո-Քիմ», «Էսկո-Ֆարմ», «Թուֆենքժի Գրուպ», «Լեյկոալեքս», «Հելթի Ֆարմ», «Մեդիկալ Հորիզոն», «Տոնուս-Լես» ընկերությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետները հայտնեցին ուսումնասիրության և բնագավառում առկա ներդրումային հնարավորությունների առնչությամբ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ամփոփել հնչած մոտեցումները և առաջիկայում ևս մեկ համանման մասնագիտական քննարկում կազմակերպել գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
![]() |
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել