ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

30 հոկտեմբերի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նախ անդրադարձավ նախորդ հանդիպումներում բարձրացված հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքներին, ընդգծեց պետություն-մասնավոր գործարարություն համագործակցության նման ձևաչափի արդյունավետությունը։

Հանդիպման օրակարգային հարցերից էր Ֆլորենցիայի կոնվենցիայի կիրառության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Կոնվենցիայի համաձայն՝ այն ստորագրած երկրներից ապրանքներ ներմուծելիս մաքսատուրք չի վճարվում, եթե ներմուծված ապրանքները կամ հումքը նախատեսված են կրթական, մշակութային և գիտական ոլորտների համար: Ֆլորենցիայի կոնվենցիայի հնարավորությունները գործարարների կողմից լիարժեք օգտագործելու, ինչպես նաև՝ համապատասխան եզրակացությունների օբյեկտիվության աստիճանը բարձրացնելու նպատակով, մասնավորապես, առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որի շնորհիվ հնարավոր կլինի ինքնաշխատ տարբերակել ապրանքագրերի իսկությունը, իսկ դիմումները կլրացվեն էլեկտրոնային եղանակով:

Հաջորդ հարցն առնչվում էր ՀՀ հարկային օրենսգրքի որոշ դրույթների կիրառմանը, այդ թվում՝ երաշխիքային ժամկետ ունեցող խոտան ապրանքների փոխարինման (փոխհատուցման) հարկային հետևանքներին առնչվող կարգավորումներին։

Ծավալված շահագրգիռ մասնագիտական քննարկումից հետո՝ համաձայնություն ձեռք բերվեց ի մի բերել բարձրացված հարցերի առնչությամբ եղած մոտեցումները, ձևավորել միասնական առաջարկներ։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center