Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային ցուցահանդեսը

29 հոկտեմբերի 2021 | | Լուրեր, 2021

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center ընկերության նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Yerevan EXPO ցուցասրահում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Բժշկության ոլորտի աշխատողներին, գիտաշխատողներին, գործարարներին և ներդրողներին իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացրել վեց երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի վեց տասնյակից ավելի ընկերություններ։

«Նման միջոցառումները լավ հնարավորություն են ծանոթանալու տարբեր երկրների համապատասխան ոլորտներում առկա ձեռքբերումներին, առաջատար տեխնոլոգիաներին, գիտական նվաճումներին և նորարարություններին»,-բացելով ցուցահանդեսը` նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նրա խոսքով՝ համագործակցությունն ու ջանքերի համատեղումն առավել արդիական են դառնում մեր օրերում, երբ միջազգային հանրությունը միահամուռ ուժերով պայքարում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման համար։ ՀԱԳՄ փոխնախագահն անդրադարձավ նաև Հայաստանում դեղագործության և առողջապահական ծառայությունների առկա ներուժին` գնահատելով դրանք որակյալ և մատչելի։

Իրենց երկրներում տարվող հակահամավարակային միջոցառումների մասին խոսեցին ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ Կարևորելով նման ցուցահանդեսների կազմակերպումը` նրանք ներկայացրին նաև ոլորտի զարգացման համար իրենց մոտ որդեգրված քաղաքականությունն ու տարվող աշխատանքները։ Ընդծվեց համագործակցության ինչես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերի խորացման անհրաժեշտությունը, ինչին հենց միտված է երևանյան ցուցահանդեսը։

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021»-ի շրջանակներում կանցկացվեն նաև սեմինարներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ։

Ցուցահանդեսն աշխատանքը կշարունակի մինչև հոկտեմբերի 31-ը։

 

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա- բերական ցուցահանդեսը• «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում• Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը• Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը• «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ• Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները• «ՏՏ ընկերություններին աջակցման նոր փաթեթն ամբողջ ոլորտը դնում է հարվածի տակ»․ Արսեն Ղազարյան• «ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները պարունակում են տնտեսվարողներին մտահոգող դրույթներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center