«Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»․ ՀՀ-ում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան

08 հոկտեմբերի 2021 | | Լուրեր, 2021

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հոկտեմբերի 7-ին հյուրընկալվեց ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը, որն իր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններն է ղեկավարում նաև Ուկրաինայում և Վրաստանում (նստավայրը՝ Կիև)։ Դեսպանին ուղեկցում էր Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աստվածատրյանը։

Հյուրերին ՀԱԳՄ կառուցվածքին ու գործունեության ուղղություններին ծանոթացրեց Միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նա անդրադարձավ հայաստանյան տնտեսության այն ոլորտներին, որոնք հետաքրքրական են թե՜ արտաքին ներդրումների, թե՜ արտահանման առումներով։ Ըստ Ներսես Կարամանուկյանի՝ երկկողմ համագործակցության համար հեռանկարային կարող են լինել մասնավորապես գյուղվերամշակման, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հանքարդյունաբերության բնագավառները։ ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ սերտացող ինտեգրման գործընթացում, աշխուժ տնտեսական կապեր ունենալով տարածաշրջանի մի շարք երկրների հետ, լավ գործընկեր և կամուրջ կարող է հանդիսանալ արտասահմանյան ներդրողների համար։

«Մեր երկու երկրների միջև եղած տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»,-նշեց Հայաստանում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպանը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ակտիվացնել գործարար շրջանակների անմիջական կապերը, մեծ դեր ունի խաղալու նաև ժողովրդական դիվանագիտությունը։ Դեսպանի հավաստմամբ՝ Սլովենիան, լինելով Եվրամիության համեմատաբար նոր անդամներից, կարող է ինտեգրացիոն իր փորձառությունը հաղորդել հայկական կողմին, նպաստել տնտեսական փոխգործակցության խորացմանը։

Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոսն իր հերթին նշեց հնարավոր երկկողմ համագործակցության ուղղությունները՝ որակելով դրանք հեռանկարային։ Նա շեշտադրեց առողջապահության, ինժեներական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները։ Ռուբեն Աստվածատրյանի համոզմամբ՝ հնարավորությունները մեծ են, բայց երկու կողմում էլ բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը միմյանց տնտեսական ներուժի, շուկաների առանձնահատկությունների մասին, և այս առումով զգալի աշխատանք կա կատարելու։

Արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը ՀԱԳՄ փոխնախագահին փոխանցեց Սլովենիայի առևտրի և արդյունաբերության պալատի տնօրեն Մաթեյ Ռոջելժի նամակը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնում խորացնելու երկու կառույցների միջև փոխհարաբերությունները, առաջարկում սահմանել աշխատանքային շփումների ժամանակացույց։

Հանդիպմանը ներկա էին Սլովենիայի դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդական Տարաս Պրուտուլան, ՀԱԳՄ տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Միության նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից• Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները• «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար• «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն• ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center